Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA National Assembly

Discussed 21.03.2017 - 09.04.2017

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետի «հասարակական» բառը փոխարինել «հանրային» բառով, «բաշխման» բառից առաջ դրված «ու» շաղկապը փոխարինել ստորակետով, «բաշխման» բառից հետո ավելացնել «ու մատակարարման» բառերը, «օպերատորի» բառից հետո ավելացնել «էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի» բառերը, «ծառայության իրականացման» բառերից հետո ավելացնել «Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի» բառերը:
0 10883

Under development

Discussed 21.03.2017 - 05.04.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշում Գյուղատնտեսությունում տենտեսավարողների շրջանառու միջոցների համա­լրում, գարնան գյուղատնտեսական, մշակության, բերքահավաքի աշխատանք­ների ագրո­տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացում, աշնանացանի նա­խա­­պատ­րաստման և իրականացման ապահովում, գյուղա­տնտեսությունում տնտե­սավա­րողների կարո­ղությունների հզորացում, համա­խառն արտադրանքի ծավալի ավելացում, արտադրու­թյան արդյունավետության և ոլորտի մրցունակության բարձ­րացում:
0 9095

The draft has been accepted

Discussed 20.03.2017 - 04.04.2017

<<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին <<Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին>> համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակելու մասին
0 8910

The draft has been accepted

Discussed 20.03.2017 - 04.04.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին      Հակառակորդի հետ շփման գծում (առաջնագծում) մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների համար առանձին սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ սահմանելու վերաբերյալ:
0 9949

Under development

Discussed 20.03.2017 - 05.04.2017

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները:
7 19428

Discussed 20.03.2017 - 10.04.2017

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայումս ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները օրենսդրորեն սահմանված չեն: Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը, կսահմանվեն  ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները:
0 9806

The draft has been accepted

Discussed 16.03.2017 - 31.03.2017

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծի ընդունմամբ օրենսդրությամբ կամրագրվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
0 16626

Discussed 16.03.2017 - 08.04.2017

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14-ԻՆ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎՏՈՒԺԱԾ  ԱՆՁԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 8895