Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ
11.01.2020
"Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքը և հետևաբար այդ Օրենքի 24-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 07.04.2018թ.-ին, հետևաբար 07.04.2018թ.-ից հետո ընդունված ԵՏՄ Կոլեգիայի որոշումներն կարող են գործողության մեջ դրվել հիմք ընդունելով 24֊րդ հոդվածի դրույթները, քանի որ մինչ 07.04.2018թ. գործող "Իրավական ակտերի մասին" օրենքով "գործողության մեջ դնելու" ընթացակարգ նախատեսված չի եղել: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ Կոլեգիայի որոշումները միջազգային նորմատիվ իրավական ակտ չեն հանդիսանում, ապա ստացվում է, որ սույն կառավարության որոշմամբ` հղում տալով "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 2-րդ մասին, 2015թ.-ից գործողության մեջ չի կարող դրվել Կոլեգիայի որևէ որոշում, քանի որ 2015թ.֊ին այդպիսի իրավակարգավորում գոյություն չուներ: Լրացուցիչ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված Կոլեգիայի որոշմամբ նախատեսված վատթարացնող նորմերը պետք է գործողության մեջ դրվեն օրենքի ընդունմամբ, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ: