Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.06.2018 - 10.07.2018

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության շրջանակներում օրենքով սահմանված միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, այդ միջոցառումներին քաղաքացիների ներգրավման հետ կապված հարաբերությունները, միջոցառումների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատների ու իրավասու այլ ծառայությունների գործողությունների համալիրը:
3 8796

Discussed 22.06.2018 - 07.07.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝ հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը, նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները, հանրային քննարկումների տեսակները և ժամկետները, հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:
22 13336

Discussed 22.06.2018 - 07.07.2018

«ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է մի շարք միջոցառումների իրականացում, որոնց արդյունքներով հնարավորություն կընձեռվի նախապատրաստել այն անհրաժեշտ հենքը ինչը կապահովի Լոռու մարզում միջազգային  չափորոշիչներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների համակարգի սահուն ներդրումն ու արդյունավետ գործարկումը: Նախագծի  ընդունմամբ ակնկալվում է աստիճանաբար, առանց պետության և համայնքների վրա լրացուցիչ վարկային պարտավորությունների, ՀՀ Լոռու մարզում ապահովել «ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգ»-ով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի ներդրումը: Սույն նախագծով առաջարկվում է ապահովել անհրաժեշտ նվազագույնը` համակարգի կենսագործման համար:
0 6844

Located in RA Government

Discussed 20.06.2018 - 09.07.2018

«Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտա¬գործման կարգը սահմանելու մասին»  Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը  և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը:
1 7397

The draft has been accepted

Discussed 19.06.2018 - 05.07.2018

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կարգի և ներկայացնելու ժամկետների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Համայնքների բյուջեների եկա­մուտ­նե­րը նվա­զեց­նող Հա­­­յաս­տանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում հա­մայնք­ների 2017 թվա­­կանի բյուջեների եկամուտների ՀՀ 2018 թվականի պետական բյու­ջեից փոխ­հա­տուց­վող կ­ո­րուստ­ների հաշվարկման համար անհրաժեշտ ելա­կե­տա­յին տվյալների ստացման գործ­­­ընթացն կազ­մակերպելու նպատակով մշակվել է «Հա­մայնքի բյուջեի եկա­մուտ­նե­րը նվա­զեցնող` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­­թյան օրենք­ների կիրարկման արդյունքում հա­մայնքների 2017 թվա­կանի բյու­­ջե­նե­րի եկա­­մուտ­ների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելա­կե­տա­յին տվյալ­ների ցան­կի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կար­գի և ներ­կա­յաց­­նելու ժամ­կետների մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նա­խա­գի­ծը:  
0 7440

Under development

Discussed 19.06.2018 - 04.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կաառվարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշումները համապատասխանեցնել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նոր սահմանումներին, միաժամանակ  ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված՝ ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման գործառույթը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետին պահանջին համապատասխան վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին:  
0 7710

Under development

Discussed 18.06.2018 - 03.07.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ: Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում: Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ:
0 9098

Under development

Discussed 18.06.2018 - 09.07.2018

ԲԱԲԿԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ, ՆՎԵՐ ԳԱԳԻԿԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանին,  Նվեր Գագիկի Ծառուկյանին  և  Դավիթ Վարդանի Մադոյանին  տարկետում տալու մասին: 
0 9591

Under development

Discussed 18.06.2018 - 04.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ Փոփոխության նպատակը երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի՝ 55 տարեկանը չգերազանցելու սահմանափակումը  վերացնելն է, որը խոչընդոտ է հանդիսանում խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց խնամատար ծնող դառնալու համար: 
1 8603