Էդգար Ղազարյան
29.10.2021
Նախկինում պետական մարմիններն ընդգրկված չեն եղել այդ ցանկում։ Դրանք ընդգրկվել են ցանկում նույն կառավարության որոշմամբ, որը ցանկանում է հանել կազմակերպությունները ցանկից։ Եթե իրենք սխալ որոշում են կայացրել, ապա պետք է կրեն պատասխանատվություն կամ ներկայացնեն հիմնավոր բացատրություններ։ Ակնհայտ է, որ պետական մարմինները ցանկում ընդգրելուց հնարավոր դարձավ պարզել, թե ինչ հսկայական չհիմնավորված միջոցներ են վատնվում որոշ մարմինների աշխատավարձերի և պարգևավճարների վրա, ինչի հետևանքնով դրանք ավելի բարձր դիրք են զբաղեցնում միայն եկամտահարկ վճարելով, քան խոշոր բիզնեսի մի շարք ընկերություններ՝ բոլորը հարկերը միասին վերցրած։ Սա կառավարության ոչ հրապարակային գործունեության և հանրային միջոցները ոչ հիմնավոր կերպով ծախսելու իր գործողություները թաքցնեուն միտված որոշում է։ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից։