Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 27.05.2021 - 11.06.2021

Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Մնաց {days} օր
0 5859

Discussed 28.05.2021 - 12.06.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 13-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է Կառավարության կողմից սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների տեսակները (այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետից կարճ ժամկետում մատուցվող ծառայությունների) և դրանց դիմաց գանձվող վճարների չափը, որոնք ուղղվելու են պետական բյուջե: Միաժամանակ, Օրենքի 72-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:
Մնաց {days} օր
0 4444

Discussed 27.05.2021 - 11.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները վերացվել են: Այժմ Օրենքի համաձայն գործելու են քաղքացիական կացության սպասարկման կենտրոններ, որոնք Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայրեր են, որոնք իրականացնում են Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը: Ուստի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1699 որոշումը և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավաման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը քաղաքացիական կացության գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը պատվիրակել համայնքների ղեկավարիներին ենթակայությանը:
Մնաց {days} օր
0 4939

Discussed 27.05.2021 - 13.06.2021

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ » ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ » ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 7072

Discussed 27.05.2021 - 12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և     34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Կրթության և  գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայությունից տարկետում տալու մասին» N 21-Ա որոշման.     1)  1-ին կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2)  2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ Հովհաննես Վրեժի Ջիջյանին (ծնվ.` 2000 թվականի օգոստոսի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Թամանյան փող., 1ա  շենք, բն. 1, Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ) մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչ տալ տարկետում:       
Մնաց {days} օր
0 5866

Discussed 26.05.2021 - 17.06.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԻԿ ԱՐՄԵՆԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Ռազմիկ Պապիկյանին տարկետում տալու մասին: 
Մնաց {days} օր
0 5290

Discussed 26.05.2021 - 17.06.2021

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԼԵՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ    Ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանին տարկետում տալու մասին:   
Մնաց {days} օր
0 5047

Discussed 26.05.2021 - 10.06.2021

««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ծրագիրն ուղղված է Արագածոտնի մարզում զբոսաշրջության համար հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության առողջարանային և ազատ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության խթանմանը և տարբեր սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացմանը։ Ծրագրի նպատակն է օգտագործել Արագածոտնի մարզի տեղագրական ակտիվները և կառուցել տարածաշրջանում դեռևս նմանը գոյություն չունեցող հանգստավայր, ինչպես նաև զարգացնել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը, բարելավել Արագածոտնի մարզը և բնակչությանն ապահովել բազմաթիվ աշխատատեղերով։
Մնաց {days} օր
0 9291

Discussed 26.05.2021 - 10.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ին N 1632-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելուց հետո որպես բարեգործություն և (կամ) մարդասիրական օգնություն պետական կառավարման մարմինների ստացած դեղորայքի ներմուծման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ լրացում կկատարվի ՀՀ կառավարության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N1638-Ն որոշման մեջ և կսահմանվի, որ ռազմական դրության գործողության ավարտից հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման 21-րդ հավելվածով հաստատված դեղամիջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված եզրակացությամբ, չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է նույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը:  
Մնաց {days} օր
0 6162
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: