Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 07.03.2019 - 22.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ Նախագծով կատարված փոփոխության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը չի տարածվելու նույն օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի նկատմամբ:
7 11033

Discussed 03.10.2018 - 18.10.2018

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ Հաշվի առնելով այն, որ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք պատժատեսակը չի կիրառվում, նախագիծը հնարավորություն է ընձեռում այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է, և դատարանը համաչափ չի համարել ազատազրկում պատժատեսակի կիրառումը, նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
0 7952

Under development

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
1 9457

Under development

Discussed 29.08.2018 - 13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 8746

Under development

Discussed 14.08.2018 - 30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսական գործունեության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների և պետության ֆինանսական իրավաչափ շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
1 9161

Discussed 06.08.2018 - 26.08.2018

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1141-Ն որոշման հավելված 4-ով հաստատված «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրի 16-րդ և 18-րդ կետերով:
0 8384

Discussed 28.02.2018 - 18.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն առավել համամասնական, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:
0 18456

Under development

Discussed 14.11.2017 - 30.11.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 53-րդ հոդվածներում, ինչպես նաև փոփոխություններ՝ 184-185-րդ հոդվածներում:
1 12803