Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։ Նախագծով առաջարկվող լրացումով հստակեցվում է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու դեպքում (այդ թվում, երբ արարքն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսվող քրեական պատասխանատվության հարցը։

  • Discussed

    16.09.2019 - 01.10.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8108

Print

Suggestions

Դավիթ Թումասյան

20.09.2019

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ներկայացված նախաձեռնությունը և համաձայնվելով ներկայացվող արարքի քրեականացման հետ՝ անհրաժեշտ է նշել հետևյալ դիտարկումները՝ 1. Նախագծի 1-ին հոդվածի «օրենսգրքի 20-րդ գլուխը» բառերը փոխել «օրենսգիրքը» բառով, քանի որ փոփոխությունը կատարվում է օրենսգրքում, այլ ոչ թե նրա առանձնացված մասում և դա է պահանջում իրավական տեխնիկան, 2. Առաջարկվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացվում է, որ հանցագործությունը կատարվելու է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով (հանցագործության օբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ կատարման եղանակ) կամ շահադիտական դրդումներով (հանցագործության սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ շարժառիթ), այսինքն հեղինակներն այլընտրանքային ներկայացնում են կատարման եղանակը և շարժառիթը, որոնք նույն հարթությունում համադրելը ճիշտ չէ, քանի որ դրանք բնութագրում են հանցակազմի տարբեր տարրերը և այլընտրանքը կարող է լինել միևնույն տարրի տարբեր պայմանների միջև: Հետևաբար, առաջարկվում է 1-ին մասից հանել «կամ շահադիտական դրդումներով» բառերը՝ այն նախատեսելով 2-րդ մասում որպես հանցագործության ծանրացնող հանգամանք, 3. Առաջարկվող հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվող ծանրացնող հանգամանքերը խմբագրման և մեկ կետով ներկայացնելու կարիք ունեն՝ ներառելով առանց նախնական համաձայնության այն կատարելը, ինչպես նաև որպես ծանրացնող հանգամանք պետք է նախատեսել նշված հանցագործության կատարումը առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով: Բացի այդ, խիստ վիճահարույց է 2-րդ մասով նախատեսված սանկցիան, որն անհարկի խիստ է համեմատած ինչպես երեխայի դեմ ուղղված այլ, այնպես էլ մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համեմատ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է 169.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 4) շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

See more