Discussed 27.05.2019 - 11.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 31.05.2017թ. №218Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու կամ դրանք չներկայացնելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով: 1 0 0 7461
Discussed 21.05.2019 - 06.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի հավելվածով հաստատված 4-րդ և 7-րդ հավելվածներում արտադրող կայանների տեխնիկական հարաչափերի, հոսանքի և լարման չափիչ տրասֆորմատորների վերաբերյալ տվյալների լրացումը ընկերության կողմից սահմանված ժամկետում անհնար է, քանի որ արտադրող կայանների մեծ մասը չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափում չի իրականացրել (,ինչը վճարովի ծառայություն է և մատուցվում է միայն մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից), ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի վերակնքման ժամկետը մինչև 2019 թվականի ավարտը: 1 0 0 6986
Discussed 16.05.2019 - 02.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. №379Ն որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով: 0 1 0 7920
The draft has been accepted Discussed 06.03.2019 - 21.03.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակից։ Այդ նապատակով բնապահպանության նախարարությունը նախաձեռնել և սկսել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետի պահանջից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կանոնների հաստատումը։ 2 0 0 9143
Discussed 04.02.2019 - 22.02.2019 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է հետևյալը. ռեպո պայմանագրի հասկացությունը, ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ, ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին և նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: 7 2 5 15095
Under development Discussed 31.01.2019 - 15.02.2019 «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը: 1 2 0 7618
The draft has been accepted Discussed 15.11.2018 - 01.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել վերջիններիս պայմանագրային հարաբերություններում, շուկայի առևտրային և ցանցային կանոններում, տարանջատել էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) գործառույթները։ 1 8526
Discussed 13.11.2018 - 29.11.2018 ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգավորման արդյունավետության բարձրացման և ոլորտում միջազգային ներդրումների գրավչության բարձրացման նպատակով՝ նպատակահարմար է բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները կարգավորել մեկ միասնական պայմանագրով 1 0 0 9184
Under development Discussed 13.11.2018 - 29.11.2018 «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծից հանվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորմանը վերաբերող դրույթները, նաև նախագծով վերականգնվել է կարգավորող մարմնի՝ դեռևս 2004 թվականից ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու և միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը 0 0 0 9702