Add to favourites

Under development

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը  պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար.  տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց  կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող  գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:  Որպես  ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը,  հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության:           

 

 

  • Discussed

    27.08.2019 - 11.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9963

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

28.08.2019

Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պահանջում է փաթեթային լուծում՝ մասնավորապես անհրաժեշտ է <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում նախատեսել հստակ դորւյթներ՝ ՀՀ կառավարությանը նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որոշման նախագծի նախաբանում նշված հղումները որոշման նախագծով սահմանվող նման կարգ հաստատելուն չեն վերաբերում, բացի այդ, նկատի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ունի 4-րդ մասի 6-րդ կետ, որտեղ խոսքը խնամքի մասին է, իսկ նույն հոդվածի 12-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել խնամքի տրամադրման կարգն ու պայմանները: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքը կամ հիմք ընդունելով գործող օրենքի վերը նշված դրույթները՝ վերանայել որոշման նախագիծը և քննարկման ներկայացնել ու հաստատել օրինակ՝ <<Տարեցին իր տանը խնամքի տրամադրման կարգն ու պայմանները հաստատեու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

See more