Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 09.01.2020 - 24.01.2020

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններ (վերափորձաքննություններ) իրականացնել հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Փորձաքննությունները (հաշմանդամության գնահատումը) կիրականացվեն նոր սկզբունքով՝ պատահական ընտրությամբ ձևավորված հանձնաժողովների միջոցով: Նշենք, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում մասնագետների ռեեստրի ձևավորման ուղղությամբ:
0 6544

Under development

Discussed 28.10.2019 - 12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում, անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլև նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաև կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը։ Ավելացվել է նոր դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ։
1 7448

Under development

Discussed 16.08.2019 - 02.09.2019

«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո: Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող  այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց:
4 7055

Under development

Discussed 06.08.2019 - 21.08.2019

«Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:
0 9529

Under development

Discussed 28.03.2019 - 12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Նույն որոշման N 1 և N 2 հավելվածներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Նշված որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է նաև իրականացված միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու մարմինների կողմից դիտման պայմաններում):  Նման ձևակերպումը, հատկապես «առնվազն» բառի կիրառումը, հաճախ հայեցողական որոշումներ կայցնելու տեղիք է տալիս:
2 8642

Under development

Discussed 20.08.2018 - 05.09.2018

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծերի փաթեթով. 1) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը, ստեղծվում է փաստաթղթային եղանակով բժշկասոցիալական փորձաքննություն և բողոքարկման կարգով վերափորձաքննություններ իրականացնող  բաժին, նախարարության կազմում ստեղծվում է նաև կենտրոնական հանձնաժողով՝ որը իրականացնում է հսկողական  և բողոքարկման կարգով վերափորձաքննությունները, ապահովելով բողոքարկման եռաստիճան համակարգը, մինչև դատական կարգով բողոքարկման փուլը ։ 2) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով օգտաքարտ ստանալու համար դիմելու կարգը, օգտաքարտում ներառվող տվյալների ցանկը, էլեկտրոնային օգտաքարտի ձևը, օգտաքարտը լրացնելու կարգը, 3)  հաստատվում է մի շարք ախտաբանական վիճակների դեպքում բժշկասոցիալական փորձաքննությունը փաստաթղթային եղանակով իրականացնելու մեխանիզմները՝  նվազեցնելով  փորձաքննության համար դիմող անձի և որոշում կայացնողի անմիջական շփումը, 4) վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը՝  հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որով  նախատեսվում է իրականացնել անձի կարողությունների և կարիքների  բազմակողմանի գնահատում առավել հստակ և օբյեկտիվ չափարոշիչներով և տրամադրել վերականգնողական ծառայություններ գնահատված կարիքին համապատասխան, 5) կարգավորվում են նաև վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:
0 11072

Discussed 30.03.2018 - 20.04.2018

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովումն է:Առաջիկա յոթ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով զբաղվող առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ապահովում: 
0 8263

Discussed 23.01.2018 - 07.02.2018

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովումն է:Առաջիկա յոթ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով զբաղվող առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ապահովում: 
0 8312

Under development

Discussed 10.03.2017 - 26.03.2017

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ           «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է իրականացնել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ՝ մասնավորապես  ապահովել համակարգի գործունեության թափանցիկությունը, տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, հնարավորինս նվազեցնել հաշմանդամության գնա­հատման հայեցողական մոտեցումը, մշակել հաշմանդամության սահմանման  հստակ և հիմնավորված չափորոշիչներ՝ սահմանագծելով «հիվանդ լինելը» և «հաշմանդամությունը»։             Միաժամանակ, նախատեսվում է 2017թ. իրականացնել  անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի փորձնական կիրառում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց համար։  
0 10607