Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 16.04.2020 - 02.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովելու բնապահպանական խնդիրների լուծման, «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիների պահպանության և արդյունավետ օգտագործման լիարժեք իրավական հիմքերը:
1 5663

Discussed 15.04.2020 - 30.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի  2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման հանգամանքով:
0 6914

Under development

Discussed 15.04.2020 - 01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. 1) բարձրացնել կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող քաղաքացիական հաստատությունների հաշվետվողականությունը. 2)  կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցին հնարավորություն տալ վերահսկել կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում իրականացվող գործընթացը. 3) քաղաքացիական բժշկական հաստատությունում մնալու անհրաժեշտությունը պարզելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից Առողջապահության նախարարին դիմելու միջոցով անհրաժեշտության դեպքում հրավիրել բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում): 4) Անհրաժեշտության դեպքում հրավիրված բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքներով որոշել անձին քաղաքացիական բժշկական հաստատությունում պահելու անհրաժեշտությունը:
1 6366

Discussed 15.04.2020 - 30.04.2020

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ, իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, կհստակեցվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմաններն այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցություններն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում:
3 7352

Discussed 15.04.2020 - 30.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն):
0 5872

Discussed 14.04.2020 - 29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ  568-Ն  որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանների կիրառմամբ բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
0 7506

Discussed 13.04.2020 - 04.05.2020

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կարգավորման դաշտից դուրս են մնում ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ-ում արտադրվող և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ՀՀ ներմուծվող ծխախոտային արտադրանքը: Սույն նախագծի մշակման նպատակն է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ առևտրում և ներմուծման ընթացքում հնարավոր տեխնիկական խոչընդոտների վերացումը: Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառման համար հիմք է հանդիսանում Կառավարության կողմից գործողության մեջ դնելու որոշման ընդունումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
0 10402

Under development

Discussed 13.04.2020 - 28.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ Նախագծով փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2010 նոյեմբերի 4-ի «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշման հավելվածի կարգում: Սահմանվում է, որ ոստիկանության պետի տեղակալին ամենամյա արձակուրդից հետ է կանչում ոստիկանության պետը, միաժամանակ հաստակեցվում է ոստիկանության անվանումը՝ համապատասխանեցնելով օրենքին:
0 6216

Under development

Discussed 13.04.2020 - 28.04.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:
3 7324