Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1019-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում:

  • Discussed

    11.11.2022 - 26.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Probation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2852

Print