Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 03.09.2025 - 18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բերելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1265

Discussed 03.09.2025 - 18.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ, որոնք ժամանակին արձագանքել են ոլորտում առկա խնդիրներին և նպաստել կրթության որակի բարելավմանը: Սակայն կրթական քաղաքականության զարգացման, հասարակական պահանջների փոփոխության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու գործող կարգավորումները և ներկայացնելու դրանք նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը կապահովի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։   ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշմամբ հաստատվել էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ որոշման որոշ մեխանիզմներ և ընթացակարգեր բավարար ճշգրտությամբ և արդյունավետությամբ չեն ապահովում ուսուցիչների ատեստավորման ամբողջական, թափանցիկ և արդիական իրականացումը։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական վերջին փոփոխությունների համատեքստում կարգավորումները հստակեցնելու և վերապատրաստման համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու արդյունավետությունն ավելացնելու պահանջով։
Մնաց {days} օր
18 2007

Discussed 03.09.2025 - 18.09.2025

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆՑՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-187-Ն օրենքի ընդունմամբ՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրվել է նոր  խմբագրությամբ:     Նոր խմբագրության պայմաններում՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Ուստի հիմք ընդունելով կատարված փոփոխությունները ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանվել է «Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի կատարման վերաբերյալ միջոցառում:        Այսպիսով՝ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել Ծառայության կողմից ուսումնասիրության և մշտադիտարկման  իրականացման ընթացակարգերը:         Ընթացակարգերն առավելապես կարգավորում են ներքին կազմակերպական հարաբերություններ, միտված են կարգավորել առավել տեխնիկական բնույթի հարցերը՝ գործընթացներն արդյունավետ և սեղմ ժամկետներում կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով:
Մնաց {days} օր
0 1378

Discussed 03.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևերը նախատեսված էին հիմնականում համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար։ Մինչդեռ արտադպրոցական ծրագրեր իրականացվում են նաև այլ կազմակերպաիրավական ձևերով գործող կառույցների կողմից, մասնավրապես՝ ԱՁ, ՍՊԸ, հիմնադրամ, հասարակական կազմակերպություն և այլ։ Ներկայացված փոփոխությամբ գործընթացը կդառնա համընդհանուր և կիրառելի բոլոր կազմակերպությունների համար։ Նշենք, որ  Հրամանի հավելվածի ձև 1-ում օգտագործված «ՊՈԱԿ-ի/ՀՈԱԿ-ի» ձևակերպումը սահմանափակող բնույթ ունի և նոր ձևակերպմամբ այն փոխարինվում է «նշել հաստատության տեսակը և ամբողջական անվանումը» բառերով, ինչը թույլ է տալիս դիմումատուին ճշգրիտ լրացնել տվյալները անկախ կազմակերպաիրավական ձևից։
Մնաց {days} օր
12 1245

Discussed 02.09.2025 - 17.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1696

Discussed 02.09.2025 - 17.09.2025

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
Մնաց {days} օր
0 1928

Discussed 02.09.2025 - 17.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների աշխատանքները ներառել առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում։
Մնաց {days} օր
0 1319

Discussed 02.09.2025 - 17.09.2025

«2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում տնտեսավարողներին հնարավորություն է տրվում  ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը։  
Մնաց {days} օր
0 1613

Discussed 02.09.2025 - 17.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով։
Մնաց {days} օր
0 1411
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: