23.04.2026
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այն հարցին, թե օրենքի ընդունումից հետո փաստաթղթային առումով ինչ կարգավիճակ է լինելու գիտությունների թեկնածուների, դոցենտների դեպքում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում պատասխանի համար:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության և ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, գիտական աստիճանի շնորհման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով ներդրվել է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, որի երրորդ մակարդակը հաջողությամբ ավարտած անձինք պետք է ստանան դոկտորի որակավորում (PhD)։ Այս համակարգը նախատեսում է ներկայիս ասպիրանտական կրթության՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակին համարժեք դարձնելը՝ համաձայն Բոլոնիայի գործընթացի և Զալցբուրգյան սկզբունքների։
Նախագիծը նախատեսում է վերոնշյալ սկզբունքների պահանջներին համահունչ վերանայել և արդիականացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի՝ դոկտորական կրթության համակարգը:
Discussed
24.11.2025 - 09.12.2025
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Status
Views 2411
Print23.04.2026
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այն հարցին, թե օրենքի ընդունումից հետո փաստաթղթային առումով ինչ կարգավիճակ է լինելու գիտությունների թեկնածուների, դոցենտների դեպքում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում պատասխանի համար: