Discussed 25.07.2024 - 11.08.2024 «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալ: 5 4 0 917
The project has not been accepted Discussed 24.07.2024 - 09.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։ Միաժամանակ հիշյալ նախագծերի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ՝ համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։ 3 5 4 1197
The project has not been accepted Discussed 24.07.2024 - 09.08.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով գործող «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում և Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով գործող Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 1501, 1504-150․10 հոդվածներով նախատեսված տուգանքների չափի վերանայման անհրաժեշտությամբ 4 8 0 1087
Discussed 24.07.2024 - 08.08.2024 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախատեսված միաջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: 0 1 0 2354
Discussed 24.07.2024 - 08.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է ավելի դյուրին դարձնել վրահուղարկավորումների և վերահուղարկավորումների թույլտվության ստացման գործընթացը, կրճատել եզրակացության տրամադրման փաստացի ժամկետը: 0 1 0 2157
Discussed 24.07.2024 - 09.08.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետների համար ներդրվել է «Ամսվա լավագույններ»-ի խրախուսման ընթացակարգ: Ըստ ընթացակարգի յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Նախատեսվում է, որ վերջինները կպարգևատրվեն և կարժանան «Տարվա լավագույնները» կոչմանը: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակ սահմանելու, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրեվելու են ամսվա լավագույն հայտերից: Հարկ էր լրամշակել նաև անվանակարգերի ձևակերպումները: Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ: 7 0 9 1401
Discussed 24.07.2024 - 14.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը: 8 3 1 1344
Discussed 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կենդանական ու բուսական ճարպ և յուղի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 0 7 0 1165
Discussed 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2009, 2202 (բացառությամբ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել ոչ ալկոհոլային խմիչքներ և հյութերի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 1 8 0 1478