Under development Discussed 03.01.2022 - 24.01.2022 « «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին» 0 2 0 4196
Discussed 09.12.2021 - 27.12.2021 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում առկա վրիպակները և այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել օրենքի կիրառման արդյունավետության վրա։ 0 5243
Located in RA Government Discussed 25.10.2021 - 10.11.2021 <<Բարձրագույն կրթության և գիտության մասին>> օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար։ 2226 3237 16 20822
Discussed 19.10.2021 - 03.11.2021 ՛՛Նախադպրոցական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ՝ մասնավորապես հավելվածի 8-րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ 1 0 0 4842
Discussed 30.08.2021 - 28.09.2021 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների լիցենզավորման վերաբերյալ 0 0 0 4777
Discussed 04.06.2021 - 20.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով լիարժեք կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման իրավահարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, բացի առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաև միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ ներկայիս Օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի նպատակահարմար է Օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Ուստի առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․2․ մասով հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով:»։ Նախագծով նախատեսվում են նաև լրացումներ կատարել Օրենսգրքի 25-րդ հոդվածում հետևյալ հիմնավորմամբ․ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի պանդեմիայի առաջացումը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան և պատերազմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Պանդեմիայի և պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց այնպիսի անկանխատեսելի իրավիճակներում, որոնց լուծումը օրենսդիրը չէր կանխատեսել: Այսպես, Ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որևէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել և հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Միևնույն ժամանակ, պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների, ընդհուպ` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունման: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ: Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում առաջացած հանգամանքների հիմքով, այդ հանգամանքների ժամկետով պարտավորությունների կատարման հետաձգումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն էլ անհրաժեշտ է ամրագրել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն: 0 0 0 6416
Under development Discussed 03.06.2021 - 19.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույթի կատարման ապահովումը, մասնավորապես, վերը նշված հոդվածով սահմանվում է, որ անկախ Օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները։ 1 0 0 5301
Under development Discussed 20.05.2021 - 05.06.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 2 2 3 5443
Discussed 11.05.2021 - 28.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են․ - ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. - անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. - նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները: 26 48 49 22114