Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 22.11.2021 - 07.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է՝ սահմանել ՀՀ մարզերում ԲԳՎ-ների տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիություն ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Մի շարք փոփոխություններ էլ միտված են ծրագրի իրականացման  հեշտացմանը:
0 3949

Discussed 19.11.2021 - 05.12.2021

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
0 4139

Discussed 18.11.2021 - 03.12.2021

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել  լրացումներ և փոփոխություն՝ կարգավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները:
0 4656

The draft has been accepted

Discussed 18.11.2021 - 05.12.2021

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնցով հնարավորինս կբացառվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը։  
0 4293

Discussed 18.11.2021 - 03.12.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:
0 4054

Discussed 18.11.2021 - 03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի  22-ի N907-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել  ձվաբջջի դոնորից ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման այն օպտիմալ քանակը, որը չի վնասի դոնորի վերարտադրողական առողջությանը, հաշվի առնելով, որ ձվաբջջի արտածծումը ինվազիվ միջամտություն է և իր մեջ պարունակում է բարդությունների թեկուզ և փոքր, սակայն  հնարավոր ռիսկ: Միաժամանակ, նախագծով կանոնակարգվում է նույն դոնորից ծնվող երեխաների քանակը, որը սահմանափակվում է, ելնելով մեր հանրապետության բնակչության փոքր թվից, գործնականում բացառելով նույն դոնորից ծնված երեխաների հանդիպման և ամուսնության հավանականությունը:
0 5996

The draft has been accepted

Discussed 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով, առաջարկվում է լրամշակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, այն լրացնելով 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 703-733ՄՀց և 758-788 հատվածներով։
0 3999

The draft has been accepted

Discussed 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետների առումով կկիրառվի միատեսակ մոտեցում։
0 4116

Discussed 17.11.2021 - 02.12.2021

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 5736