Add to favourites

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Նախագծով նախատեսվում է նաև կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային  գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ։ Նախագիծը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։

  • Discussed

    03.08.2023 - 18.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2761

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

09.08.2023

Նախագիծը վերնագրված է <<կայուն և կանաչ>>, չնայած, որ 7-րդ կետում անրադառնում եք այս հարցին, սակայն որևէ տեղում չենք հանդիպում տերմինների սահմանումներին։ Ակնհայտ է, որ սույն ռազմավարության իրականացման հաջողությունը պայմանավորված չէ միայն այն մշակողների վարքագծով, նրա իրականացմանն անմիջական մասնակցությունն են ունենալու բազում անձինք ու կազմակերպություններ, ինչը ենթադրում է միասնական դիրքորոշում խնդրո առարկայի նկատմամբ։ Եթե պարզ ու հստակ չէ, թե ինչ եք զարգացնում, ապա ինչպես եք ակնկալում կառավարելի արդյունքներ։ Հիմնականում այս պատճառով կածում եմ, որ սույն նախագիծը ենթակա չէ հաջորդիվ առաջխաղացման։

See more