Under development Discussed 07.09.2022 - 23.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների համար գործող սակագների ժամկետ սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ 7 0 0 3122
The draft has been accepted Discussed 01.09.2022 - 17.09.2022 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, առաջարկվում է սահմանել հանրային շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը, շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության չափը, օպերատորի կողմից ծածկույթի գնահատման (այդ թվում՝ չափումների իրականացման) սկզբունքներն ու դրանք հանձնաժողով ներկայացնելու պահանջները։ 3 1 0 2973
The draft has been accepted Discussed 29.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N465Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, առաջարկվում է հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի №465-Ն որոշմամբ նախատեսված չարտոնված կանչերի կանխարգելման համակարգերի գործարկման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2 2 0 3551
Under development Discussed 22.08.2022 - 06.09.2022 «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ - հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ, - զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ, - զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, - Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ: 7 7 8 6404
Discussed 29.07.2022 - 19.08.2022 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվեն Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության համար անհրաժեշտ ընթացակարգերը: 0 1 0 3184
Discussed 13.07.2022 - 29.07.2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում բարեփոխումների իրականացում՝ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու նպատակով։ Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի կազմակերպման նոր լուծումների սահմանում։ 0 2 2 2948
Discussed 16.06.2022 - 01.07.2022 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։ 2 0 0 3939
Discussed 04.05.2022 - 24.05.2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվում են բարեփոխումներ սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու ուղղությամբ։ Այդ պատճառով օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վերանայել գործող կարագավորումները։ 1 1 15 3669
The draft has been accepted Discussed 10.02.2022 - 27.02.2022 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման նպատակով համապատասխան ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ամենամյա պարբերականությամբ լրացվող և հանձնաժողով ներկայացվող տեղեկատվական ձև: 1 0 0 4081