Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխության կատարմանը։ Որոշմամբ սահմանվում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետև՝ Օպերատորներ) ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։
Նախագծով առաջարկվում է, նախ, հստակեցնել Որոշմամբ հաստատված հավելվածում ներառված համայնքների ցանկը՝ հաշվի առնելով նախորդ երկու տարիների ընթացքում կատարված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ համայնքների թվակազմում առաջացած փոփոխությունները։
Բացի այդ՝ նախագիծը նախատեսում է նաև Օպերատորների ցանկում ընդգրկված համայնքների թվի ավելացում (Նախագծի ընդունման դեպքում այդ ցանկում կներառվեն քաղաքացիների սպասարկման գրասենյակ ունեցող բոլոր համայնքները)՝ հաշվի առնելով մի շարք համայնքներում ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների տրամադրման հաջող փորձը։
-
Discussed
25.11.2022 - 10.12.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2938
Print