Discussed 03.07.2023 - 18.07.2023 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշմամբ հաստատված ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը հստակեցնել, արդիականացնել, ինչպես նաև ապահովել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունը գործող իրավակարգավորումներին։ 2 4 0 2437
Discussed 29.05.2023 - 13.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշումը, քանի որ նշված կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։ 3 2 0 2141
Under development Discussed 26.05.2023 - 10.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի N 873-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշման նախագիծ) ընդունումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով, որով և առաջարկվում է ներկայացված իրավակարգավորումների շրջանակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև կառավարչական ենթակայության փոփոխությունը ենթաօրենսդրական իրավական ակտերում ևս սահմանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առաջարկվող Որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։ 2 1 0 3247
Discussed 14.02.2023 - 07.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-245-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: 3 3 0 2957
Under development Discussed 09.11.2022 - 24.11.2022 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Սույն փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, որի լիազորող նորմերով նախատեսվում է՝ հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումը կարգավորում էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել գործող կարգը ևս ուժը կորցրած ճանաչել և վերոնշյալ գործընթացները կարգավորել մեկ իրավական ակտով:Հարկ է նշել, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ: 3 3 2 3450
Discussed 21.10.2022 - 06.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի կազմավորման և գործունեության ընթացակարգերի փոփոխության վերաբերյալ: 5 1 0 3540
Discussed 15.08.2022 - 30.08.2022 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու օրենսդրությամբ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: 4 4 0 2883
Discussed 15.07.2022 - 30.07.2022 «ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին: 0 7 4 6557
Discussed 29.06.2022 - 14.07.2022 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը, տարակարգի շնորհման նոր մեխանիզմը: Նախագծով առաջարկվում են տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում, առանց ժամանակային սահմանափակման դիմելը և այլն։ 16 30 15 12772