ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
3 - Disagree
Նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները բովանդակային առումով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականությանը, իսկ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։ Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության և մինչև 5.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջից, ինչը հնարավորություն կտա վերջիններիս կրճատել վարչական ծախսերը և ազատվել անհարկի վարչարարությունից:
-
Discussed
10.01.2024 - 26.01.2024
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 1750
Print