Discussed 08.07.2022 - 29.07.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետություն այլ երկրներից ներմուծվող նոր արտադրատեսակների առկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ։ Միաժամանակ, հարցի հրատապությունից, տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործարարար միջավայրին աջակցելու նպատակով՝ որոշման նախագծի 3-րդ կետով նախատեսվել է անմիջապես գործողության մեջ դնել արտադրանքի ցուցանիշներին վերաբերող որոշ դրույթներ։ 0 1 0 3508
Discussed 20.04.2022 - 05.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 22.12.2015 թվականին ուժի մեջ են մտել սահմանադրության փոփոխությունները, որոնց արդյունքում, ի թիվս այլ դրույթների, ամրագրվել է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող փոփոխություններ, որի արդյունքում առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող 2 կառավարության գործող որոշումների նախաբաններում լրացնել և հստակեցնել վերջիններիս ընդունման լիազորող նորմերը: 2 0 0 3484
Discussed 11.01.2022 - 27.01.2022 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորություն։ 0 6667
Discussed 03.01.2022 - 20.01.2022 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ Ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն այն արտադրանքը, որը ներառված է վերոնշյալ միասնական ցանկում։ Ազգային օրենսդրությունը գործում է մինչև ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ներառյալ անցումային դրույթների գործողության ժամկետը։ Այս համատեքստում մշակվել է սույն նախագիծը, որի գործողությունը տարածվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող, ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքի վրա։ Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։ 2 5 5 5595
Discussed 13.12.2021 - 30.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներ և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում): Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգի մասին» N 1297–Ն որոշման մեջ բացակայում է լիազորող նորմը, ինչը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումներին։ 0 0 0 4164
Under development Discussed 22.10.2021 - 07.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի № 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Համապատասխանության գնահատման ազգային մարմին ճանաչելու մասին» N 1031 – Ն որոշման համար հիմք հանդիսացող «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը ուժը կորցրաց է ճանաչվել 2017թ․ ապրիլի 15-ին, ուստի վերոնշյալ որոշումն ևս պետք է ուժը կորցրած ճանաչել ։ 0 0 0 4276
Discussed 23.06.2021 - 11.07.2021 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ 0 0 0 5617
Discussed 15.06.2021 - 30.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։ 0 0 0 5299
Discussed 15.06.2021 - 30.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի կանոնակարգման անհրաժեշտությամբ, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգման ոլորտը կանոնակարգող ԵԱՏՄ օրենսդրությամբ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որի ԱՏԳԱԱ ծածկագիրն առկա է տվյալ տեխնիկական կանոնակարգին կից ցանկում, մաքսային հայտարարագրման ժամանակ ներմուծելիս պետք է ուղեկցվի համապատասխանության գնահատման փաստաթղթով։ Մինչդեռ ՀՀ-ում գործող նշված կառավարության որոշումը հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ օրենսդրության հետ՝ թույլատրելով այն ներմուծել առանց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման՝ հետագա արտահանման պայմանով։ Նշված կառավարության որոշումը հնարավորություն է ընձեռնում անբարեխիղճ տնտեսավարողներին ներմուծել արտադրանքը ու չապահովել հետագա արտահանման գործընթացը։ Տվյալ դեպքում ստեղծված իրավիճակում առկա չէ հսկողության/վերահսկողության որևէ մեխանիզմ, որը հնարավորություն ընձեռնի պետական կառավարման մարմնին ապահովել տվյալ արտադրանքի տեղաշարժի (շուկայահանման և իրացման բացառման տեսանկյունից) հետևելիությունը։ 0 0 0 4957