Discussed 19.03.2020 - 05.04.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրին մասնակցելու մեխանիզմների հստակեցում, որի արդյունքում շահառուների համար այն կդառնա ավելի հասանելի: 2 0 0 7037
Discussed 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաստեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը: 0 0 0 7361
Discussed 02.03.2020 - 17.03.2020 Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա), կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով, տարբեր պտղատեսակների ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։ 1 1 0 8267
Discussed 15.01.2020 - 30.01.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի N 687-Ա որոշմամբ հաստատված Խորհրդի անհատական կազմում, որը հանդիսանում է Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը և ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը: 3 2 0 6439
Discussed 17.12.2019 - 05.01.2020 Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման ապահովմանը, ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծմանը, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճգրտության բարձրացմանը և գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։ 8 20 59 13642
Discussed 25.10.2019 - 11.11.2019 Կերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։ 12 1 1 6556
Discussed 15.10.2019 - 31.10.2019 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝ 1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը, 2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը, 3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը, 4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: 52 0 2 7138
The draft has been accepted Discussed 07.06.2018 - 27.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունների լիարժեք ձևակերպմանը: 5 4 11 8520
The draft has been accepted Discussed 04.10.2017 - 20.10.2017 ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 5 3 0 8623