Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 23.05.2022 - 07.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,532.4 հազար դրամ գումար կհատկացվի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։ Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է  ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
0 3435

Discussed 20.05.2022 - 04.06.2022

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է վերոնշյալ օրենքներում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային (մաքսային) մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:
0 2816

Discussed 19.05.2022 - 04.06.2022

ԳԱԳԻԿ ԱՇՈՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Գագիկ Վարդանյանի մեծ ներդրումը օպերային արվեստում, նրա խոստում­նալից ապագան, օպերային արվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործու­նեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերային արվեստում, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` առաջարկում ենք Գագիկ Աշոտի Վարդանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
0 3281

Discussed 19.05.2022 - 19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորումներ կստանան ՀՀ նոր քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված ծանրացնող հանգամանքներում կատարված արարքի որակման վերաբերյալ ընթացակարգերը:  Մասնավորապես, Նախագծով նախատեսված փոփոխության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ նոր Օրենսգրքով, ինչպես ներկայումս է նախատեսված (258 հոդ. 4-րդ մաս) տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես չպետք է պայմանավորված լինի այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ նախապես պատրաստված կամ հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:
0 5169

Discussed 19.05.2022 - 05.06.2022

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացա­հայ­տել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնա­հերթու­թյուն­ները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն: Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քար­տեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համա­կարգ­ման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվա­զեց­ման տեսանկյունից: Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազ­գային ծրագրում ամրագրված մոտեցման:
0 5688

Under development

Discussed 19.05.2022 - 03.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նպատակն է ապահովել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջների արդյունավետ կենսագործումը: Սույն փաստաթուղթն առաջին համապարփակ ռազմավարական ծրագիրն է, որը թիրախավորում է միայն ընտանիքում բռնության հետ կապված բազմաոլորտային հիմնահարցերը և գործնականում ի հայտ եկած առանձին խնդիրները։    Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ընտանիքում բռնության դեմ պայքարի բնագավառում առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումները, տվյալ ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության գերակա ուղղությունները և դրանից բխող առանձին նպատակները:         Ռազմավարությամբ ոլորտի բարեփոխումները նախատեսվում է իրականացնել օրենսդրության և կարգավորիչ դաշտի ստեղծման կամ կատարելագործման, գործնականում դրանց կիրառումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրման կամ զարգացման միջոցով: Նախագծի ընդունումը կնպաստի իրավական դաշտի բարելավմանը, կբարձրացնի ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը, կապահովի աջակցության և պաշտպանության միջոցների լիարժեք իրացումը, կնպաստի ոլորտային մասնագետների կարողությունների հզորացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
0 3648

Discussed 19.05.2022 - 03.06.2022

ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պղնձաձուլական կլաստերների ձևավորման հայեցակարգի նպատակն է ՀՀ-ում պղնձի առավել արժեքավոր վերջնարտադրանքի ստացման և այլ ոլորտներում տեղական արտադրության կազմակերպմանը նպաստելը՝ պղնձաձուլական գործարանի կառուցմամբ, փոխկապակցված ոլորտների (ենթակառուցվածքներ, մատակարարներ, արտադրողներ և այլն) բացահայտմամբ, ինչպես նաև գտնել կլաստերների ստեղծման համար անհրաժեշտ, սակայն բացակայող պայմանները՝այդ թվում նաև կլաստերների ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները։
0 3170

Discussed 19.05.2022 - 03.06.2022

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալումը պահանջում է համակարգված, միասնական և համաձայնեցված մոտեցում: Ընթացիկ ժամանակաշրջանում տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործառույթները պետական կառավարման համակարգի որևէ մարմնի վերապահված չէ, որը կարող է համակարգել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող  միջոցառումները՝ տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը, տնտեսության գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը, տնտեսության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում  կսահմանվի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում լիազոր մարմին, որը կիրականացնի վերը նշված խնդիրները:
0 3063