Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման՝ հանրապետական հանձնաժողովի կազմում:
0 3826

Discussed 28.06.2022 - 14.07.2022

«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի - ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը, նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը: - բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը - քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը:
0 3449

Under development

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ որոշումը կհամապատասխանեցվի օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, Պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցների վրա նաև կարմիր առկայծող փարոսիկի տեղադրումը կունենա հստակ իրավական կարգավորում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի բացակայությունը կհանդիսանա տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող պայման:
0 3814

Under development

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի 13-ի N 273-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 08.12.2021թ. ընդունված օրենքն ուժի մեջ է մտել 25.06.2022թ.: Նշվածով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.06.2022թ. թիվ 933-Ն որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշման մեջ, որում ներառվել է նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը: Վերոգրյալից ելնելով՝ վերացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի թիվ 273-Ն համատեղ հրամանի անհրաժեշտությունը:
0 3706

Under development

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետության:
0 3526

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր կարգավորումներ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, 44-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ և 75-րդ հոդվածներում: Կարգավորումների նպատակն է անշարժ գույքերի միավորման կամ անշարժ գույքերի միավորների բաժանման դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումը:
1 4751

Under development

Discussed 28.06.2022 - 14.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարությունը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` ոլորտի զարգացման գերակայությունները և վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է պետության, հասարակության, սոցիալական պաշտպանության համակարգի ու մարդու առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, ոլորտում մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարության համար արժեբանական առումով հիմնաքարային են սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը, որով տրվում են սոցիալական պետության սահմանները, սահմանվում սոցիալական պաշտպանության և աջակցության համակարգերը։ Ռազմավարության կարևորագույն ուղերձներն են՝ աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը։ Ռազմավարությամբ ուրվագծվող համակարգի առանցքում մարդն է, ուստի ռազմավարությունը կառուցված է մարդու կենսափուլերի տրամաբանությամբ՝ ընդգրկելով նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտը։ Այն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև կանխատեսում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը մարդու, ընտանիքի և հասարակության վրա։ Ռազմավարության մշակման գործընթացը եղել է առավելագույնս մասնակցային և թափանցիկ՝ այդպիսով ջանալով ստեղծել առաջարկվող բարեփոխումների շուրջ հանրային համաձայնություն։ Միաժամանակ, փաստաթղթով ամրագրվում է դրա վերանայման ճկուն համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռելու արձագանքել հարափոփոխ մարտահրավերներին և ունենալ բավարար ճկունություն ճգնաժամային իրավիճակներում։ Ավելին՝ իբրև առանցքային խնդիր է դիտարկվում հանրային լայն հաղորդակցումը՝ միտված մասնակցության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանմանը։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և խաչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքականությունների համար։  
53 7769

Discussed 28.06.2022 - 13.07.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Օրենքում՝ ՀՀ կառավարությանն իրավասություն տալով ընդունելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր: Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման:
0 3323

Discussed 27.06.2022 - 12.07.2022

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ամբողջ տեքստում «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ» բառերը փոխարինել «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» բառերով
0 3535