Under development Discussed 12.11.2018 - 27.11.2018 «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը: 1 1 0 8372
Under development Discussed 29.08.2018 - 13.09.2018 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 0 1 0 9947
Discussed 28.08.2018 - 12.09.2018 «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 8087