Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 15.11.2022 - 30.11.2022

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
17 3594

Discussed 02.09.2022 - 18.09.2022

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն
1 2874

Discussed 02.08.2022 - 18.08.2022

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Սույն նախագծերով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան և այլ քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը, ինչպես նաև սահմանվում են այդ կարգը խախտելու համար պատասխանատվության միջոցներ:
0 3302

Discussed 02.06.2022 - 17.06.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների համաձայն Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից: Միևնույն ժամանակ, օրենքով չի ամրագրվում, թե ում կողմից է սահմանվում աուդիտորական ծառայությունների ներգրավման կարգը և դրան ներկայացվող պահանջները, որից ելնելով ծագել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում՝ լիազորությունները պատվիրակելով Երևան քաղաքի ավագանուն:
0 3472

Discussed 30.05.2022 - 14.06.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը պարունակող արարքների կտրուկ նվազում։
0 3932

Discussed 23.05.2022 - 07.06.2022

«ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Հաշվի առնելով, որ գունաերաժշտական շատրվանների համակարգը նախագծվել և իրականացվել է ֆրանսիական  Aquatique-show կազմակերպության կողմից հատուկ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի շատրվանների համար արտադրված անհատական սխեմաներով, մեխանիզմներով և սարքավորումներով, ինչի արդյունքում ոչ մի ուրիշ արտադրողի/մատակարարի ոչ մի տեսակի սարքավորում հնարավոր չէ համադրել առկա համակարգի հետ՝ (Aquatique-show կազմակերպության տրամադրած հիմնավորումը կցվում է) ուստի առաջարկվում է գունաերաժշտական շատրվանների համակարգի արդիականացման և նորոգման ենթակա սարքավորումների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
0 3544

Discussed 06.05.2022 - 22.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սոցիալական պաշտպանության համակարգը կյանքի տարբեր փուլերում ապահովում է՝ սոցիալական ռիսկերի առաջացման կանխարգելումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և աղետների հետևանքով առաջացած ռիսկերը հաղթահարելու միջոցառումների իրականացումը։ Երևան քաղաքն առանձնանում է սոցիալական խնդիրների լուծման ծավալով, հրատապությամբ, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ։ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը նոր առաջնահերթություններ է նախանշել սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնք ուղղված են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը:
0 3538

Discussed 07.04.2022 - 23.04.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսված դրույթների ընդունմամբ Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն Երևան քաղաքի ավագանուն, որը կսահմանի Երևան քաղաքում փողոցային ստեղծագործական ելույթների թույլտվության տրամադրման կարգը:
0 3228

Discussed 28.03.2022 - 13.04.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Ավտոմատ սարքավորումների միջոցով տնտեսվարողների կողմից գործունեության ոլորտում կարգավորումներ կատարելու և մյուս տնտեսվարողների միջև հավասար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է օրենքների նախագծերի սույն փաթեթը, որով համայնքների ավագանուն վերապահվում է համայնքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները սահմանելու հնարավորություն, իսկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Միաժամանակ առաջարկվում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույտվության գործունեություն իրականացնելու համար վարչական պատասխանատվության միջոցոցի կիրառման հնարավորություն:
0 3745