Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 16.08.2023 - 31.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի N 12-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Ներքին գործերի նախարարություն) ոստիկանության պետ, նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ներպետական իրավական համակարգում համապատասխան իրավահարաբերությունները կանոնակարգող իրավանորմերի անհիման կրկնությունը բացառելու նպատակով։
0 2855

The draft has been accepted

Discussed 16.08.2023 - 31.08.2023

«ՀՀՇՆ 32-06-2023 «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 2420

Discussed 16.08.2023 - 31.08.2023

«ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1192-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի  ընդունումը միտված է կանոնակարգել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք ներկայիս դրությամբ կարգավորված չեն:
0 2021

Under development

Discussed 16.08.2023 - 31.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագիծը միտված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարելավմանը։ Այդպիսով, քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել Ներքին գործերի նախրարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։
0 2261

Discussed 16.08.2023 - 31.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման:
0 2250

Discussed 15.08.2023 - 30.08.2023

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «լրիվ պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի կազմում» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասության ներքո և» բառերով։
0 3419

Discussed 15.08.2023 - 30.08.2023

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատաեսվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել տրանսպորտային միջոցներ:
0 2844

Discussed 14.08.2023 - 04.09.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Աշխատանքային գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտերի բավարարումը:
0 2413

The project has not been accepted

Discussed 14.08.2023 - 29.08.2023

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
0 2239