Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.07.2025 - 17.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Նախագծերով առաջարկվում է՝ 1) հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումները։ Մասնավորապես նախատեսվում է՝ - բնապահպանականի հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված բնապահպանական հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են բնապահպանական հարկի պարտավորությունների (այդ թվում՝ բնապահպանական հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի)  հաշվառում՝ վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես բնապահպանական հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար, - ճանապարհային հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպարտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը, միաժամանակ, ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար ճանապարհային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև ՀՀ տարածքում գտնվելու տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5-րդ օրը, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը։ Սահմանվում է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում մաքսային մարմինները պակաս վճարված հարկի գումարը և հարկի վճարումն ուշացնելու համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարները գանձում են ավտոտրանսպորտային միջոցների ելքի ժամանակ։ Միաժամանակ, մաքսային մարմինները կատարում են ճանապարհային հարկի պարտավորությունների (այդ թվում՝ ճանապարհային հարկի վճարումը հավաստող անդորրագրերի կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերի) հաշվառում՝   վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) հետագայում կրկին որպես ճանապարհային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ չօգտագործվելու համար, - «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետով սահմանված դրույքաչափերը վերանայել, քանի որ ըստ էության 4-րդ կետի շրջանակներում պետական տուրք վճարողները միևնույն է ներկայացնում են ապրանքների հայտարարագիր և 5-րդ կետի շրջանակներում վճարում են պետական տուրք: 2) ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն, և բացի այդ պետական սահմանի անցման կետերում չափումների իրականացումն անիրատեսական է, 3) սահմանել, որ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքից ելքը անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից։ Տվյալ դեպքում, ճանապարհային հարկի արտոնությունից օգտվելու իրավունքը կհավաստվի համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրվող տեղեկանքով։
Մնաց {days} օր
0 1407

Discussed 01.07.2025 - 01.08.2025

«ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ)  ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։ Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Մնաց {days} օր
3 3569

Discussed 26.06.2025 - 12.07.2025

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Միասնական հաշվի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում՝ մասնավորապես մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվարկմանը, գանձմանն առնչվող կարգավորումներում։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները՝ Միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների, գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում։
Մնաց {days} օր
0 1472

Discussed 25.06.2025 - 10.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների համար ստեղծել բարենպաստ պայման՝ որպես ԱԱՀ-ից ազատված գործարք նախատեսելով նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ծառայությունների մատուցման գործարքները։
Մնաց {days} օր
0 1282

Discussed 23.06.2025 - 11.07.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»    Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է ստեղծել բարենպաստ միջավայր՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մասնավորապես՝ օպտիմալացնելով վարչարարական, ինչպես նաև դյուրացնելով անշարժ գույքի հասցեների տրամադրման գործընթացները և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:    Միաժամանակ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման մեջ։
Մնաց {days} օր
0 1402

Discussed 19.06.2025 - 04.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում՝ 1) ապրանքների էլեկտրոնային առևտուր է համարվում ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների մատակարարումը ԵՏՄ մյուս անդամ պետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսինքն՝ վաճառողը և ֆիզիկական անձը գտնվում են ԵՏՄ անդամ տարբեր պետություններում), 2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող է համարվում ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր, 3) ապրանքի մատակարարման վայրը համարվելու է Հայաստանի Հանրապետությունը, եթե ֆիզիկական անձանց վաճառված ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, 4) արտարժույթով արտահայտված գործարքների մասով հարկման բազան և եկամուտը որոշվելու է ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքից, 5) Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման նպատակով ապրանքի մատակարարման պահ է համարվելու ապրանքի դիմաց վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը, 6) ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից հրաժարվելու դեպքում օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի արժեքը, 7) ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման փաստաթղթավորումն իրականացվելու է էլեկտրոնային կտրոնի միջոցով։ Ընդ որում, էլեկտրոնային կտրոնում պարտադիր ներառման ենթակա տվյալները և այդ կտրոնի դուրս գրման կարգը սահմանելու է Կառավարությունը, 8) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի՝ ֆիզիկական անձին մատակարարման գործարքը համարվելու է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և այդ գործարքի մասով կիրառվելու է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ։ Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ տեղեկատվությանը հասանելիության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանելու է Կառավարությունը, 9) առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ը հաշվարկելու և վճարելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը: Ընդ որում, սահմանվել է, որ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու ամիսը, իսկ ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվելու մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, 10) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում, 11) օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։
Մնաց {days} օր
0 3109

Discussed 16.06.2025 - 01.07.2025

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական իրավախախտումների և պատասխանատվության միջոցների հստակեցում, պատասխանատվության բեռի համաչափ բաշխում, իրավախախտումների դեպքերի նվազում, ինչը հնարավորություն կտա օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ պահպանմամբ իրականացնել բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Մնաց {days} օր
0 2243

Discussed 16.06.2025 - 02.07.2025

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու «Հանրագրերի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներն ու բացերը: Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների համատեքստում օրենսդրորեն կհստակեցվեն «Հանրագրերի մասին» օրենքի որոշ դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հանրագրի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար կսահմանվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն վերոնշյալ գործընթացների իրականացման մանրամասները, պատասխանատու անձանց շրջանակը, ինչպես նաև կսահմանվի հանրագրով ներկայացված առաջարկին կից պարտադիր հիմնավորում ներկայացնելու պահանջ:
Մնաց {days} օր
0 1058

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է. առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը՝ այդ կերպ նպաստելով կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործմանը, դատավարական ընթացակարգերի պարզեցման և հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը, ապահովել գործերի արդյունավետ և արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը, նպաստել վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ և իրավաչափություն, կատարելագործել օրենսդրությունը՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած օրենսդրական բացերի և անորոշությունների վերացման և իրավական կարգավորումների համապարփակ արդիականացման միջոցով:
Մնաց {days} օր
3 1534
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: