25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
Նախագծերի փաթեթը կոչված է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (արտադրանքի) (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների (այսուհետ՝ արտադրողներ) կողմից թափոնների որոշ տեսակների (հատուկ թափոնների) հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։ Այդ համակարգի արդյունավետ գործառումն ապահովելու համար, ի թիվս այլնի, Նախագծերի փաթեթով առաջարկվել է էարտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (այսուհետ՝ ԱՊԿ) ստեղծում, ֆինանսական միջոցների հավաքագրման ծախսարդյունավետ ու ինքնածախսածածկող տնտեսական մոդել, ԱՊԿ-ի փոխհարաբերությունների կանոնակարգում արտադրողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև ԱԸՊ ինստիտուտի գործառումն ապահովող բնապահպանական, ֆինանսական, իրավական ու տեղեկատվական գործիքակազմի։
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ապահովելու որոշակի տեսակի թափոնների (հատուկ թափոնների) պարտադիր գործածությունը էկոլոգիապես անվտանգ եղանակներով։ Այդպիսի եղանակներ են հատուկ թափոնների տեսակավորված հավաքը (առաջնային տեսակավորում սկզբնաղբյուրում), երկրորդային տեսակավորումը (առաջնային տեսակավորում անցած թափոնի գործարանային տեսակավորում), փոխադրումը պահումը, տեղադրումը, կրկնակի օգտագործումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը և վնասազերծումը, որոնք ունեն նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի, մարդու առողջության և կլիմայի վրա։
Discussed
01.07.2025 - 01.08.2025
Type
Law
Area
Nature protection, Economy, Financial, Territorial administration and development, Economical
Ministry
Ministry of Environment
Status
Views 3380
Print25.07.2025
Ոնց բոլոր օրենքները սա նույնպես չի կատարվելու?
24.07.2025
Նման տեսքով նախագիծը ընդհամենը նոր հարկատեսակ է և ոչ մի կերպ չի նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանը։ Մյուս կողմից սա ուղղակի շատ լավ հնարավորություն է ստեղծում ներկրողների համար, «խեղդելու» տեղական արտադրողին։
22.07.2025
Փաստարկներ ընդդեմ փաթեթավորման կրկնակի հարկման Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) հիմքում ընկած է այն գաղափարը, որ արտադրողներն իրենց արտադրանքի ողջ կյանքի ցիկլի ընթացքում (ներառյալ թափոնների կառավարման փուլը) ոչ միայն կրում են ֆինանսական (ամբողջովին կամ մասնակիորեն նաև գործառնական) պատասխանատվություն, այլև իրենց ոլորտին պատկանող արտադրողի պատասխանատվության կազմակերպությունների (ԱՊԿ) միջոցով և իրենց փորձագիտությամբ ներգրավված են արտադրանքի (փաթեթավորման) կյանքի ցիկլի օպտիմալացման գործում։ Սա խթանում է այն, որ արտադրողներն արտադրանքը մշակելիս հաշվի առնեն դրա վերամշակելիությունը, ինչպես նաև ներդրում կատարեն հավաքման ու վերամշակման խելամիտ ու ծախսարդյունավետ համակարգերում։ Երբ ԱԸՊ համակարգը պատկանում է արդյունաբերությանը և կառավարվում է վերջինիս կողմից, այն կարևոր գործիք է դառնում արտադրանքի և փաթեթավորման կյանքի ցիկլը կառավարելու համար: Եվրոպական Միության տարածքում և դրանից դուրս ԱԸՊ համակարգը դարձել է փաթեթավորման թափոնների արդյունավետ կառավարման հիմք՝ ապրանքի կամ փաթեթավորման կյանքի ցիկլի կառավարման պատասխանատվությունն իշխանություններից փոխանցելով արդյունաբերությանը։ Այս փոփոխությունը համապատասխան ոլորտին հնարավորություն է տալիս (սովորաբար այնպիսի կոլեկտիվ կազմակերպության միջոցով, ինչպիսին է ԱՊԿ-ն) ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ օրենքով սահմանված կարգով հավաքագրման, տեսակավորման, վերամշակման, հաղորդակցման և այլ գործողությունները կառավարելու համար՝ հետևելով զուտ ծախսերի սկզբունքին, ինչպես նաև ապահովելով արդյունավետ և օպտիմալ համակարգ՝ բիզնեսների գիտելիքն ու փորձը մեր հասարակության օգտին օգտագործելով։ Կարևորն այն է, որ հավաքագրված բոլոր միջոցները համակարգվում են փակ շրջանակում, որի շնորհիվ դրանք ծառայում են միայն նախանշված նպատակների իրականացմանը: Նման համակարգերի ներդրումը միտված է բնապահպանական նպատակներին հասնելուն, առանց խաթարելու մրցունակությունը կամ թափանցիկությունը։ Ի հակադրություն վերոնշյալի, փաթեթավորման հարկերը, որոնք սովորաբար սահմանվում են շուկա բերված նյութի յուրաքանչյուր կիլոգրամի կամ յուրաքանչյուր փաթեթավորման համար՝ նպատակ ունենալով կանխել չափազանց շատ կամ չվերամշակվող փաթեթավորման միջոցների կիրառումը, սովորաբար բնապահպանական նպատակներին չեն ծառայում։ Նոր հարկաբյուջետային միջոցառումները, ինչպիսին է փաթեթավորման հարկը, չեն նպաստում ֆինանսական միջոցները կայուն փաթեթավորման լուծումների, վերամշակման տեխնոլոգիաների, թափոնների ենթակառուցվածքների և շրջանաձև տնտեսության ստեղծման մեջ ներդնելուն։ Այնինչ այն հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր, աջակցել տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ավելի մաքուր միջավայր քաղաքացիների համար։ Փաթեթավորման հարկերը միայն շրջակա միջավայրի պահպանման կամ թափոնների կառավարման նպատակին չեն ծառայում, դրանք նաև հանգեցնում են գնաճի, քանի որ անուղղակի հարկերը հասնում են սպառողներին։ Ի տարբերություն ԱԸՊ համակարգերի, որտեղ միջոցներն ուղղակիորեն նպաստում են հավաքման և վերամշակման ենթակառուցվածքների զարգացմանը, հարկային եկամուտները հաճախ ուղղվում են դեպի պետական բյուջե՝ չծառայելով շրջանաձև տնտեսություն ձևավորելու նպատակին։ Այժմ ԱԸՊ համակարգերն ավելի ու ավելի հաճախ են ներդնում վճարների՝ բնապահպանական սկզբունքով փոփոխման (էկո-մոդուլացման) մոտեցումը (ԵՄ-ում այն այժմ պարտադիր է), ըստ որի վճարները փոփոխվում են՝ կախված նրանից, թե փաթեթավորումը որքանով է համապատասխանում բնապահպանական նպատակներին (օրինակ՝ կապված վերամշակելիության, վերաօգտագործման կամ վերամշակված նյութի ծավալի հետ): Սովորաբար վերամշակվող նյութի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործվում են ԱԸՊ ծախսերի մի մասը փոխհատուցելու համար: Սա ուղղակիորեն խթանում է ընկերությունների կողմից նորարարական մոտեցումների կիրառումը և ավելի կայուն փաթեթավորում մշակելը։ Մյուս կողմից, փաթեթավորման հարկերը սովորաբար ֆիքսված դրույքաչափ ունեն և չեն տարբերակում էկոլոգիապես մաքուր և ոչ մաքուր փաթեթավորումները, ինչը էկո փաթեթավորման համար որևէ խթան չի առաջարկում։ ԱԸՊ համակարգերը նաև ոլորտային են և հարմարեցվող, ինչը թույլ է տալիս կիրառել անհատական մոտեցումներ՝ կախված նյութի կամ արտադրանքի տեսակից։ Այս ճկուն մոտեցումը կարևոր է փաթեթավորման տարբեր ձևաչափերի արդյունավետ կառավարման համար։ Ի տարբերություն դրա, փաթեթավորման հարկերը սովորաբար կիրառվում են համահարթ կերպով՝ առանց հաշվի առնելու բնապահպանության կամ վերամշակելիության հարցում տարբերությունները։ Բացի այդ, եթե նման պրակտիկան կիրառվի ԱԸՊ համակարգին զուգահեռ, այն կվերածվի կրկնակի հարկման մի ձևի, որը ոչ միայն տնտեսապես ծանրաբեռնում է արտադրողին, այլև անարդյունավետ է շրջակա միջավայրի պահպանման հարցում։ Փաթեթավորման կրկնակի հարկումը զգալի ծախսային բեռ է դնում արտադրողների, մասնավորապես՝ ՓՄՁ-ների վրա, խաթարում է ներքին շուկան և պատիժ հանդիսանում այն արտադրողների համար, որոնք արդեն իսկ հետևում են կանոնակարգերին և իրենց ներդրումն են ունենում ԱԸՊ սկզբունքի կիրառման հարցում։ Այն մեծացնում է համապատասխան կարգավորումների բեռը, վարչական ծախսերը և իրավական անորոշությունն արտադրողների համար, հանգեցնում է կրկնակի հաշվետվությունների, հաշվեստուգումների և կարգավորումերի կիրառման՝ սպառելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ռեսուրսները։ Երբ երկրում կա ԱԸՊ հստակ հանձնառություն, արտադրողներին պետք է հնարավորություն տրվի կենտրոնացնել բոլոր ջանքերը ԱԸՊ համակարգի շրջանակում փաթեթավորման վերականգնումը և վերամշակումն ապահովելու համար։ Հայաստանի պես երկրներում, որտեղ նման գործողությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները սահմանափակ են, առանձնապես կարևոր է խուսափել ցանկացած ավելորդ և կրկնվող մեխանիզմներից։ Այս դեպքում առանձնապես կարևոր է նաև ապահովել բնապահպանական եկամուտների փակ և վերահսկվող շրջանակը և այն, որ հավաքագրված միջոցները հասնեն իրենց նպատակին, այն է՝ փաթեթավորման բարելավում և կառավարում, ինչը մենք տեսնում ենք ԱԸՊ սկզբունքի կիրառման դեպքում։ ԱԸՊ համակարգերն ապահովում են փաթեթավորման թափոնների կառավարման արդյունավետ, արդար և շրջակա միջավայրի պահպանման համար գործող միջոցներ և արտադրողներին թույլ են տալիս պահպանել վերահսկողությունը թափոնների կառավարման նկատմամբ՝ հետևելով, որ ներդրումները համապատասխանեն բնապահպանական նպատակներին։ Մենք լիովին աջակցում ենք թափոնների կառավարման ժամանակակից և արդյունավետ համակարգի մշակմանը և ներդրմանը՝ փաթեթավորման թափոնների հավաքման և վերամշակման հարցում բարձր մակարդակի հասնելու համար։ Այս դեպքում լավագույն տարբերակը ԱԸՊ ճիշտ համակարգ ներդնելն է՝ հիմնված ամուր սկզբունքների և բոլոր ներգրավված կողմերի համար սահմանված հստակ դերերի ու պարտավորությունների վրա: Մենք պատրաստ ենք համակարգի դերակատարների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ Հայաստանում օպտիմալ ԱԸՊ համակարգ մշակելու համար։