Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.03.2025 - 08.04.2025

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները` ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների` այլ երկիր ուղարկման հիմնահարցերում: Խոշոր աղետի դեպքում միջազգային մարդասիրական օգնության, փրկարարական և հատուկ մասնագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասի ընդունումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների միջոցով, հետևաբար, կանոնակարգված գործելու նպատակով՝ սույն որոշմամբ սահմանվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների միջև համագործակցության մեխանիզմները՝ ելնելով խոշոր աղետների դեպքում համակարգված և արդյունավետ գործելու առաջնահերթությունից։ Նախագծով առաջարկվում են նաև միջազգային օգնություն ընդունող երկրի աջակցության հստակ և առավել գործուն մեխանիզմներ, որը բխում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզի 87-րդ կետից (Ընդունող երկրի աջակցության մեխանիզմների ներդնում)։
Մնաց {days} օր
0 2122

Discussed 24.03.2025 - 08.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։
Մնաց {days} օր
3 2173

Discussed 22.03.2025 - 06.04.2025

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով:  
Մնաց {days} օր
3 2029

Discussed 21.03.2025 - 05.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատական վարույթների ընդհանուր պայմաններ սահմանող 268-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել բացառություն, որի շնորհիվ դատարանը կողմերի համաձայնության դեպքում և կոնկրետ երաշխիքների պահպանմամբ հնարավորություն կունենա հետազոտված համարել իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունները, արտավարութային փաստաթղթերը, փորձագետի եզրակացությունը և կարծիքը՝ առանց տվյալ ապացույցի հետազոտման համար Օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգը կիրառելու։
Մնաց {days} օր
1 2413

Discussed 21.03.2025 - 05.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետում սահմանված՝ «ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը» հաստատելու դրույթից, ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման հետ կապված իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
3 2403

Discussed 21.03.2025 - 05.04.2025

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքից օտարված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով հուշարձանի տարածքի ամբողջացում և ընդգրկում «Արտաշատ» մայրաքաղաք»  պատմամշակութային արգելոցի տարածքի սահմաններում 
Մնաց {days} օր
0 1936

Discussed 21.03.2025 - 06.04.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է փոփոխություններ կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային (ԷՀՑ) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային (ԷՄՇ) կանոններում, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման համար՝ առանց արտառոց իրավիճակ հայտարարելու, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից առավել օպտիմալ կարգավարման նպատակով սակագնային կարգավորման ենթակա արտադրող (ԿԷԱ) և Պետություն-Մասնավոր գործընկերություն համաձայնագրի շրջանակում գործող (ՊԷԱ) կայաններին ևս ներառել կարգավարման գործընթացում, ինչպես նաև կարգավորել կարգավարման գործընթացում ներառված ԿԷԱ և ՊԷԱ կայաններին հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ) կողմից վճարման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվում է լավարկել բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով մրցակցային առավել բարենպաստ պայմաններ։  
Մնաց {days} օր
2 2699

Discussed 21.03.2025 - 05.04.2025

Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իդ» կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 6-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 2-Ա որոշման պահանջները, սահմանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված այնպիսի պահանջներ, որոնք կնպաստեն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների առավել արդյունավետ և համակարգված գործունեությանը:
Մնաց {days} օր
4 2317

Discussed 21.03.2025 - 05.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր պատճառներով պահպանման պարտավորությունը չկատարելու և պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը կանխելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել սույն որոշմամբ սահմանված կարգի 23-րդ կետի վերջին նախադասության մեջ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ
Մնաց {days} օր
0 1947
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: