Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 28.11.2025 - 14.12.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ         Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել հավաքակական թիմերի մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 628

Discussed 28.11.2025 - 13.12.2025

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նախատեսում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ և օբյեկտիվ վերլուծություններ։  Նախագծով ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ՝ ներառյալ միավորային գնահատման համակարգը, նվազագույն շեմի սահմանումը, ինչպես նաև լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունը իրավասու ստորաբաժանման կողմից։ Այս կարգավորումները կապվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակների հետ և չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։ Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, և կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։
Մնաց {days} օր
0 738

Discussed 28.11.2025 - 13.12.2025

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման հստակ, փուլային և ստանդարտացված կարգ, որը նպատակ ունի ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից օրենքով նախատեսված վերահսկողական լիազորությունների արդյունավետ իրագործումը։ Կարգը ունի բացառապես ընթացակարգային բնույթ և չի սահմանում նոր պարտականություններ կուսակցությունների համար․ այն պարզեցնում է ստուգման հիմքերը, փուլերը, տվյալների հավաքագրման, համադրման և գնահատման մեթոդները։
Մնաց {days} օր
0 570

Discussed 28.11.2025 - 14.12.2025

ՀԾԿՀ 29.11.2022թ. №520-Ն որոշման մեջ մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հաշվարկման մեթոդիկայում և մեծածախ շուկայի առևտրային կանոններում, որոնցով կապահովվի մեծածախ շուկայի զարգացմանը, նոր իրողություններին և շուկայի մասնակիցների աճող պատասխանատվությանն ու ռիսկերին համահունչ առավել արդար սակագնային քաղաքականություն՝ կանխելով սակագնային կարգավորման ենթակա կայանների (ԿԷԱ կայաններ) ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացումը և ապահովելով արդարացի կարգավորումներ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար։
Մնաց {days} օր
0 678

Discussed 28.11.2025 - 15.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարավորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկի  գծով  մնացորդային պարտավորությունները մարել առանց ուշացումների, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ին հնարավորություն կտրվի խուսափելու ֆինանսական ավելի դժվար վիճակում հայտնվելուց և ապահովելու բնականոն գործունեությունը։
Մնաց {days} օր
0 642

Discussed 28.11.2025 - 15.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարավորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկի  գծով  մնացորդային պարտավորությունները մարել առանց ուշացումների, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ին հնարավորություն կտրվի խուսափելու ֆինանսական ավելի դժվար վիճակում հայտնվելուց և ապահովելու բնականոն գործունեությունը։
Մնաց {days} օր
0 636

Discussed 27.11.2025 - 12.12.2025

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի նպատակն է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման Հավելված N 3-ում՝ հստակեցնելով այն տվյալների ցանկը, որոնք չեն ենթարկվում հրապարակման կուսակցության տարեկան հաշվետվության մեջ։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայամանավորված է տարեկան հաշետվության ձևի փոփոխություններով:Նոր խմբագրությամբ ներկայացված են այն տվյալները, որոնք հանդիսանում են անձնական կամ զգայուն տեղեկատվություն (օրինակ՝ կադաստրային ծածկագիր, հասցե, նույնականացման տվյալներ, նվիրատուների ՀԾՀ և այլ նմանատիպ տեղեկություններ), ինչի միջոցով ապահովվում է անձնական տվյալների պաշտպանությունը և հրապարակման գործընթացի օրինականության բարձր մակարդակը։ Այսպիսով՝ որոշման նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել Հավելված N 3-ը՝ սահմանելով հրապարակման ոչ ենթակա տվյալների հստակ և կառուցվածքային ցուցակ՝ համապատասխանեցված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին։
Մնաց {days} օր
0 664
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: