Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 18.09.2024 - 04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Շուկայի վերասհոկղության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում զբոսաշրջության գործունեության բնագավառի մասով սահմանել ոլորտային ռիսկի հաշվարկման միավոր, ինչը թույլ կտա Շուկայի վերասհոկղության տեսչական մարմնին այդ բնագավառում պլանավորել իր տարեկան ստուգումները:  
0 795

Discussed 18.09.2024 - 04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է մի շարք լավարկվող բնությի փոփոխություններ իրականացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում, մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել բնապահպանական վերահսկողության ենթակա մի շարք ոլորտներում ծածկագրերը և դրանց մասով սահմանել ոլորտային ռիսկայնության միավորներ և սահմանել  անհատական ռիսկայնության նոր բաղադրիչ, որի գնահատումը կիրականացվի առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված  թերությունների և խախտումների քանակի հիման վրա:  
0 659

Discussed 21.05.2024 - 06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում  է լրամշակել  Բնապահպանության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի իրավական ակտերի հղումները համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Որոշման պահանջներին, ինչպես նաև կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
0 1103

Discussed 08.08.2023 - 24.08.2023

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է մեկ միասնական Կառավարության որոշմամբ հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի,  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտագության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:  
0 2310

Discussed 28.07.2023 - 12.08.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերը լրամշակել՝ 1)       ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, 2)         լրացնելով սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման մասով սահմանված պահանջներին վերաբերվող հարցերը, 3)       ապահովելով հարցաշարերում տեղ գտած հարցերի ոճաբանական միատեսակությունը:
0 2614

Discussed 14.06.2023 - 29.06.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, որպիսի պայմաններում գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց, ինչպես նաև Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին, և այլևս չեն գործի օրենսդրական ակտերին հակասող նորմերը։
0 2118

Discussed 02.09.2022 - 18.09.2022

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն
1 2889

Discussed 05.11.2020 - 06.12.2020

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է Հարկային օրենսգրքի՝ տրանսֆերային գնագոյացմանն առնչվող դրույթները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին, ինչպես նաև սահմանել տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ընթացակարգը։
0 6186

Discussed 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ոլորտներում վարչական իրավախախտումների շրջանակը, օրենսգրքով արդեն իսկ նախատեսված առանձին վարչական իրավախախտումների համար վերանայվում են վարչական տույժի տեսակներն ու տուգանքների չափերը:
1 7125