Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 18.11.2025 - 03.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, քանի որ «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը 2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը: Նախագծով առաջարկվում է վերագրում չկատարել նաև ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային 2 մարզերում (ՀՀ Կոտայք և Սյունիք) ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունն ապահովելու հանգամանքներով:  
Մնաց {days} օր
4 575

Discussed 16.09.2025 - 02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1345-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ««Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-356-Ն օրենքի 1-ին հոդվածից,  Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 1-ին կետի պահանջներից:
Մնաց {days} օր
2 943

Discussed 04.09.2025 - 20.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնելու «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով Կրթության տեսչական մարմնին վերապահվել է մի շարք նոր լիազորություններ, մասնավորապես վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է։ Ըստ այդմ Նախագծերի փաթեթով նախ սահմանվել և կարգավորվել են հետևյալը. ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվություններն այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց Տեսչական մարմնին, որն էլ իրականացնելու է դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Այս կարգավորումը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ից։ այսուհետ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Մնաց {days} օր
5 1341

Discussed 18.06.2025 - 03.07.2025

«Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով հասկացությունների բաժնում սահմանված են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագիր, դրա տեսակները, լրացուցիչ կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր հասկացությունները: Նախադպրոցական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կարգավորել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին ծրագրերի համապատասխանության փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման ընթացակարգը սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված կրթական ծրագրերը գործածելու համար պահանջվում է կարգավորման դաշտ՝ հստակ սահմանված ընթացակարգով:  Օրենքի փոփոխություններով սահմանվել է «Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատումը՝ որպես լիազորող նորմ:  Այլընտրանքային կրթական ծրագրի ենթատեսակներն իրարից տարբերվում են ուսուցման կազմակերպման ձևով:  Մինչ ծրագրի ներդնելն ու գործարկելը անհրաժեշտ է սույն նախագծով սահմանված ընթացակարգով ծրագրի փաթեթը ներկայացնել մասնագիտական կարծիքի և փորձագիտական եզրակացության, և դրական կարծիք ստանալուց հետո երաշխավորել այն գործածության: Նախագծով հստակեցվել է այլընտրանքային, լրացուցիչ և  նախադպրոցական ծառայության կրթական ծրագրերի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:     Միաժամանակ սահմանվել է, որ ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով սահմանված կարգով:
Մնաց {days} օր
2 1635

Discussed 10.06.2025 - 26.06.2025

ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2025-2026 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի  դպրոցների  2025-2026 ուսումնական  տարվա  օրինակելի   ուսումնական պլանները  հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցնեի  բնականոն գործընթացի կարգավորման անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 1143

Discussed 06.06.2025 - 21.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա՝ պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
Մնաց {days} օր
3 1965

Discussed 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։    Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։ Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։    Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
Մնաց {days} օր
6 1803

Discussed 16.04.2025 - 01.05.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ 2024-2025 ուսումնական տարվա կարգավորումները կիրառելի կլինեն և ուժի մեջ կմտնեն նաև 2025-2026 ուսումնական տարում։ 2025-2026 ուսումնական տարվա արձակուրդները կսահմանվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առանձին հրամանով։
Մնաց {days} օր
9 2033

Discussed 07.01.2025 - 23.01.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական ոչ առևտրային  կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթական, գիտական, մշակութային և սպորտային ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կողմից չօգտագործվող գույքի հետագա գործածման հիմնախնդրի կարգավորման կարևորությունից:
Մնաց {days} օր
0 2022
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: