07.11.2024 23.11.2024 ԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101.1-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց (այսուհետ՝ աշկերտ)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (այսուհետ՝ սույն կարգով նախատեսված աշխատանք) ներգրավելու, ինչպես նաև նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու վերաբերյալ 0 2 1 361
Under development Discussed 09.10.2024 - 25.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծում՝ 1. սահմանվել են ապաստարանի անվտանգության և ապահովության, գաղտնիության, շահառուների ապրելու և նրանց իրավունքների իրացման մանրամասն չափանիշները, ապաստարանի կողմից տրամադրվող օգնության ձևերը, 2. ամբողջությամբ վերանայվել են ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջները, 3. սահմանվել է ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, 4. ամրագրվել են այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ապաստարանի գործունեությունը: 1 0 6 601
Discussed 30.08.2024 - 14.09.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շրջանակներում ծառայության պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները հնարավորություն կստանան մինչև պարտադիր ծառայության ավարտն անցնելու պայմանագրային զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։ 1 1 2 868
Discussed 12.07.2024 - 28.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: 2 4 0 1054
Discussed 03.07.2024 - 23.07.2024 «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նպատակը և ակնկալվող արդյունքը Նախագիծ 1-ի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը և դրանց հետագա ներմուծումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև որոշ պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրներում գրանցված լինելու և գրանցման համարի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, սահմանելով իրավական հիմք, որով Կառավարությունը կհաստատի այն պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը, որոնց գրանցումը ՀՀ-ում կկատարվի առանց նշված տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։ Նախագիծ 1-ի ընդունմամբ կկարգավորվեն ներկայումս պեստիցիդների գրանցման հետ առաջացած խնդիրները՝ պայմանավորված հանրապետությունում թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնող կառույցների բացակայությամբ և գրանցումը կիրականացվի ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան տրված թունաբանահիգիենիկ գնահատման փաստաթղթի հիման վրա, որը կտրվի կամ հետազոտությունների արդյունքում կամ գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդունքում, իսկ վերագրանցումը պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրության անփոփոխ լինելու դեպքում կիրականացվի պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով գրանցված արտադրատեսակի համար որոշակի տեղեկություններ։ Ինչպես նաև նախագծով հնարավորություն է տրված մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամկետի լրանալը արտադրողի կողմից դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում արտադրողի կողմից տրամադրված՝ փոփոխությունների կատարման մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարել տվյալների փոփոխություն։ Նախագիծ 1-ի ընդունումը հնարավորություն է տալիս նաև պարզեցնել պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղական արտադրության համար սահմանված պահանջները, սահմանելով այնպիսի դրույթ, որ եթե ՀՀ-ում արտադրվող տվյալ պեստիցիդը/ագրոքիմիկատը նույն առևտրային անվանումով և բաղադրությամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ապա հանրապետությունում արտադրված այդ արտադրատեսակը կգրանցվի՝ ներկայացնելով տեղեկություններ առևտրային անվանման, բաղադրության և հասցեի վերաբերյալ։ Նախագիծ 2-ով «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում կատարվող փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի պարզեցնել աշխարհի զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը։ Նախագիծ 3-ով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ պեստիցիդների և ագրոքիմկիկատների արտադրությունը և /կամ վաճառքը, որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը։ Այն հնարավորություն կտա նաև հնարավորինս կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը, իսկ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը պետք է միաժամանակ ուղղված լինեն տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչն էլ հնարավոր է տվյալ իրավակարգավորումը սահմանելու պարագայում։ 14 4 2 2330
Under development Discussed 21.06.2024 - 08.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ): Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։ 0 4 0 1114
Discussed 20.05.2024 - 06.06.2024 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացանելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ) կատարումը, որում նշված խախտումն իր բնույթով կարող է տվյալ պահին տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիք առաջացնել կամ անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ 5 4 0 1300
Discussed 25.04.2024 - 10.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1217-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 17-ի «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշման հավելվածից հանել բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը 4 1 0 1479
Discussed 18.04.2024 - 03.05.2024 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ավելի դյուրին դարձնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ կապված որոշ իրավակարգավորումներ։ 3 2 0 1546