Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

22.04.2026 07.05.2026
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի Նախագծով առաջարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հերթագրման և ընդունելության գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով համապատասխան համակարգերի փոխգործելիությունը: Արդյունքում կբացառվի ծնողների կողմից հաստատություններ այցելելու և փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 310

Discussed 30.03.2026 - 14.04.2026

«Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի տրամադրումն իրականացվում է տարբեր իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կրթության մասին» օրենքի 40.1. հոդվածի 1-ին կետով սահմանված է որակավորման միասնական պահանջ և միասկանան հավաստագրման գործընթացի սահմանման անհրաժեշտություն է առաջացել, սույն նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման միասնական կարգը, ինչպես նաև կարգավորել հավաստագրման, բողոքարկման և հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները։
Մնաց {days} օր
5 597

Discussed 20.03.2026 - 04.04.2026

««ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագիծ Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության մեջ ընդըրկվածության թվի աճին, ինչպես նաև տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը
Մնաց {days} օր
1 595

Discussed 17.03.2026 - 01.04.2026

«Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Սույն նախագծով նախատեսվում է ուժ կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանը:
Մնաց {days} օր
0 665

Discussed 25.02.2026 - 13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը նպատակն է բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։  
Մնաց {days} օր
0 841

Discussed 28.11.2025 - 14.12.2025

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն հրամանի ընդունումն ուղղված է նախադպրոցական տաղ մանկության տարիքային խմբերում սաների առավելագույն թվի կրճատմանը:
Մնաց {days} օր
2 1641

Discussed 04.08.2025 - 19.08.2025

«Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Հրամանով կարգավորվում են նախադպրոցական մենթոր ուսումնական հաստատությունների ընտրության և  մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
Մնաց {days} օր
12 2239

Discussed 17.06.2025 - 02.07.2025

6. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-57-Ն (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
2 2503

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատելու ընթացակարգ սահմանված չէ: Սույն կարգավորումը հնարավորություն է տալիս սահմանելու միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներին աշխատելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի առկայության դեպքում:    Փոքրաթիվ գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Նախագծի ընդունմամբ կարգավորվում է դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի տրամադրման դասընթացի երաշխավորման և կազմակերպման ընթացակարգը:
Մնաց {days} օր
5 2194
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: