Discussed 19.10.2023 - 03.11.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախատեսվում է լրացնել դրույթներ քննիչներին տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ: 4 4 0 2162
Discussed 05.10.2023 - 22.10.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին: 0 0 0 2137
Under development Discussed 19.04.2023 - 04.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով: 2 3 0 2994
Discussed 28.08.2020 - 13.09.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները։ 23 2 6 10798
Discussed 08.11.2019 - 24.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման, վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակների բարձրացմամբ կապահովվեն օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման և վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների նվազագույն սոցիալ-կենցաղային պահանջները, անհրաժեշտ ծախսերը, կենսագործունեության համար նվազագույն պայմանները, ինչը կխթանի, ընդհանուր առմամբ, ծառայողների ուսումնական գործընթացը և վերջիններիս կողմից մասնագիտական ու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումը: 5 0 0 7658
Discussed 22.10.2018 - 06.11.2018 ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի օրենսդրական մակարդակով Ծառայության ծառայողներին վերապահված սոցիալական երաշխիքների կենսագործմանը՝ ստեղծելով իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակված կամ գործուղված ծառայողներին բնակելի տարածությամբ կամ դրամական փոխհատուցմամբ ապահովվելու իրավունքի իրացման հնարավորություն: 2 0 0 7023
The draft has been accepted Discussed 02.10.2018 - 18.10.2018 «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը Հրապարակվում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի`24.07.2018 - 09.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը: 0 7725
The draft has been accepted Discussed 24.07.2018 - 09.08.2018 «ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Կառավարության սահմանած կարգով և չափով: Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու նպատակը դատավորի բնականոն գործունեության երաշխավորումն է և դատավորի գործունեության սոցիալական երաշխիքների ապահովումը: Վերոհիշյալը վկայում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափը որոշելիս հաշվի է առնվել Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածք տրամադրելու կամ բնակելի տարածք վարձակալելու, տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 2073-Ն որոշմամբ սահմանված՝ մաքսային ծառայողին անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցման չափին վերաբերող իրավակարգավորումները, իսկ դատավորին տրամադրվող գիշերավարձի և օրապահիկի չափերի մասով՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները: 0 7896
Under development Discussed 06.07.2018 - 23.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման կարգավորումները սահմանել Կառավարության 2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշմամբ՝ հաշվի առնելով, որ այդ որոշմամբ սահմանված են հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը: 4 0 1 13769