Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

11.03.2026 27.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ պետությունը մարդու իրավունքների պաշտպանության համար կիրառի նաև այլ՝ առավել ճկուն և արդյունավետ իրավական մեխանիզմներ։ Նախարարության կողմից մշակված նախագիծն ընդունվելու դեպքում, ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։       Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։  
Մնաց {days} օր
0 120

11.03.2026 26.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոխադրամիջոցներից գույքահարկի պլանի վերանայման, Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների՝ պետական բյուջեից տրամադրվող լրավճարի գումարի՝ որպես այլ եկամուտ, արտացոլման անհրաժեշտությամբ, ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ   կետը։
Մնաց {days} օր
0 82

11.03.2026 26.03.2026
«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունման արդյունքում ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմման նպատակով լիազոր մարմին կսահմանվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր գործառույթների շրջանակներում կապահովի «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 1-ին մասի պահանջի պատշաճ կատարումը։
Մնաց {days} օր
0 80

11.03.2026 02.04.2026
ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում որոշակի կատեգորիաների անձինք կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, ինչպես նաև ժամանակավորապես կդյուրանա (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) մուտքի վիզա ձեռք բերելու կարգը:
Մնաց {days} օր
0 112

11.03.2026 26.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Գործող կարգավորմամբ նախատեսված էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասարանների նոր կոմպլեկտավորումը կիրականացվի միաժամանակ՝ ·         1–9-րդ դասարաններում սահմանելով առավելագույնը 25 սովորող, ·         ավագ դպրոցում՝ առավելագույնը 20 սովորող։      Սակայն հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները վկայում են, որ նման անցումը պահանջում է փուլային, աստիճանական մոտեցում, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 82

11.03.2026 27.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։
Մնաց {days} օր
0 83

10.03.2026 25.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքը միայն բացառիկ դեպքերում սահմանափակելու համար։ Այդկերպ խնդրո առարկային վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն վկայակոչված միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 156

10.03.2026 25.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացող ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 877 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 120 որոշման գործողության ժամկետը լրացել է (մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշման կարգավիճակի փոփոխությունը հնարավոր է կատարել միայն այն ընդունող մարմնի կողմից, ուստի մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 160

10.03.2026 26.03.2026
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        Նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի՝ 10.03.2025թ. կայացած նիստի արձանագրության 7․1-ին կետով՝ խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելու վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 195
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: