Ministry of Education, Science, Culture and Sport

Drafts

In the title
Draft development authority
Type
21.11.2024 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 239
20.11.2024 05.12.2024
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1021-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի              N 1021-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
0 154
15.11.2024 01.12.2024
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի № 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցվում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Վլադիմիր Գևորգի Մուրադյանին    տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով: 
0 261
15.11.2024 30.11.2024
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցվում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Սերյոժա Արթուրի Բաբայանին   տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով:
0 267
15.11.2024 30.11.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ավագ դասարաններում, ըստ նպատակահարմարության, դասագրքերի փոխարեն կիրառվող, երաշխավորված ուսումնական նյութերի թղթապանակը (այսուհետ՝ թղթապանակ)` թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված) եղանակով կիրառելու նպատակահարմարությամբ։
0 314
14.11.2024 29.11.2024
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական կադրերի  համապետական ատեստավորման  ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գիտական կադրերի համապետական ատեստավորման ծրագիրը ուղղված է 2026 թվականին գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների համար սահմանված նվազագույն չափանիշներին համապատասխան գիտական կադրերի համապետական ատեստավորման և ճարտարագիտատեխնիկական պաշտոններ զբաղեցնելու համապատասխանությունը ստուգելու գործընթացի արդյունավետ և սահուն իրականացմանը։  
1 381
14.11.2024 29.11.2024
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը՝ նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:  
0 355
13.11.2024 30.11.2024
«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու գործընթացները:
0 266
08.11.2024 23.11.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։    Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:    Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։  
1 446