Police

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 08.04.2021 - 23.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ կապահովվի ավտոմատացված տեղեկատվական համակարգի  միաժամանակյա գործարկումը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
0 6171

Under development

Discussed 25.03.2021 - 09.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները կներգրավվեն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմում, ինչը հնարավորություն կընձեռի երեխաների և քաղաքացիների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը, հանձնաժողովի կողմից քննարկվող դեպքերը առավել բազմակողմանի ուսումնասիրելու, որն իր հերթին կնպաստի ավելի հիմնավորված որոշումների կայացմանը։
0 5792

Under development

Discussed 19.03.2021 - 03.04.2021

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Որոշման ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի (սպասարկում է Երևան քաղաքի վարչական տարածքը) լուծարման պարագայում Երևան քաղաքում կապահովվի ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը։
0 5825

Under development

Discussed 06.03.2021 - 21.03.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Երեխայի զարգացման կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար Կազմակերպության գույքը  անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի Երևան համայնքին։
0 5612

Under development

Discussed 02.03.2021 - 17.03.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
1 6848

Under development

Discussed 02.03.2021 - 17.03.2021

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Զենքի մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի սահմանված պահանջներին համապատասխան կազմակերպելու վերահսկողությունը:
0 5588

Under development

Discussed 02.03.2021 - 17.03.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում, սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից  երկամսյա ժամկետը առավելագույնը մեկ ամսով երկարաձգելու հնարավորություն տալ, որպեսզի սովորողները, որոնք իրենց կամքից անկախ հանգամանքներից ելնելով չեն հասցրել ապահովել վարորդական վկայական ներկայացնելու պահանջը, կարողանան քննություն հանձնել և շարունակել ուսումնառությունը։
0 5374

Under development

Discussed 27.01.2021 - 11.02.2021

«Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյությունն ապահովող բոլոր տիպի օբյեկտների աշխատանքի անխափան գործունեությունը:
0 6705

Under development

Discussed 18.12.2020 - 02.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 966-Ն և թիվ 970-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պատշաճ կարգով ապահովել բջջային հավելվածի ներդրման և գործարկման գործընթացը:
0 6179