Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

  • Discussed

    02.03.2021 - 17.03.2021

  • Type

    Law

  • Area

    Public management

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6956

Print

Suggestions

Մելեա Միլիտոսյան

03.03.2021

Բարև Ձեզ , ես Մելեա Միլիտոսյանն եմ, աուտիզմ ունեցող երեխայի մայր։ Չեմ աշխատում, որովհետև երեխայիս խնամակալը ես եմ. դպրոց, ցերեկային կենտրոններ ես եմ ուղեկցում, և այդ օրակարգով հնարավոր չէ աշխատանք գտնել։ Դպրոցում նստում եմ իր կողքին, քանի որ միայնակ չի կարող կենտրոնանալ, առաջադրանք կատարել. կաղմկի ու կխանգարի մյուս երեխաների դասը։ Իմ դերը շատ ֆունկցիոնալ չի դասարանում, քանի որ ես ինչքան էլ որ ճանաչում եմ երեխայիս, գիտեմ իր կարողությունները, ես մասնագետ չեմ, ու դասապրոցեսին մասնակցելը վերածվում է սիրողական պրոցեսի՝ կետգծեր, նկարել, ներկել։ Սրան ազդում է նաև իմ` իր ծնողը լինելու փաստը, քանի որ էմոցիոնալ առումով ծնողը ավելի զիջող և ավելի զգացմունքային է, իսկ երեխան` զգալով` ավելի այդ փաստերից օգտվող։ Բոլոր հանգամանքները աղաղակում են այն մասին, որ ուղեկցորդը դպրոցում անհրաժեշտություն է։ Իսկ իմ ընտանիքի պես վարձով ապրող ընտանիքները լրացուցիչ 3_4000 դրամ իրենց թույլ տալ չեն կարող, հատկապես երբ այլ թերապիաների էլ է հաճախում երեխան։ Ես ունեմ հիասքանչ առաջարկ, որը կարող է բավարարել ծնողի պահանջը՝ երեխային լիարժեք ներառելու դասապրոցեսին, և այդ առաջարկս պետությունից ֆինանս չի պահանջում։ Հատուկ ֆակուլտոտում սովորող ուսանողները, երբ արդեն որոշակի բազային գիտելիքներ ունեն և իրենց անհրաժեշտ է պրալտիկա, կարող են պրակտիկան անցկացնել ներառական դպրոցներում, ճանաչել երեխաներին , հավաքել ահռելի փորձ ու զուգահեռաբար անվճար ուղեկցորդ դառնալ դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Խնդիրներ գուցե առաջանան, սկզբնական անփորձ վիճակից, բայց դպրոցում կան հոգեբաններ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ և ծնողներ ու դպրոցում սովորող նորմատիպ երեխաներ, որոնք կարիքի դեպքում մեծ սիրով կհասնեն օգնության ։ Սիրով կսպասեմ հետադարձ կապի։

See more