Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Justice

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 04.07.2025 - 25.07.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:
Մնաց {days} օր
1 1741

Discussed 03.07.2025 - 24.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստը կհամալրվի լրացուցիչ բաղկացուցիչներով, որոնք անհրաժեշտ են դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու համար:
Մնաց {days} օր
0 1138

Discussed 16.06.2025 - 02.07.2025

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու «Հանրագրերի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներն ու բացերը: Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների համատեքստում օրենսդրորեն կհստակեցվեն «Հանրագրերի մասին» օրենքի որոշ դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հանրագրի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար կսահմանվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն վերոնշյալ գործընթացների իրականացման մանրամասները, պատասխանատու անձանց շրջանակը, ինչպես նաև կսահմանվի հանրագրով ներկայացված առաջարկին կից պարտադիր հիմնավորում ներկայացնելու պահանջ:
Մնաց {days} օր
0 949

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է. առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը՝ այդ կերպ նպաստելով կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործմանը, դատավարական ընթացակարգերի պարզեցման և հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը, ապահովել գործերի արդյունավետ և արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը, նպաստել վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ և իրավաչափություն, կատարելագործել օրենսդրությունը՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած օրենսդրական բացերի և անորոշությունների վերացման և իրավական կարգավորումների համապարփակ արդիականացման միջոցով:
Մնաց {days} օր
3 1455

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է հաստատել երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարման և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջի հարկադիր կատարման ընթացակարգերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու  մասին» N 378-ն հրամանը։     
Մնաց {days} օր
6 1228

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել պարտապանի այլ կոնտրագենտներից՝ խաղային գործունեության կազմակերպիչներից պարտապանի դրամական միջոցների մասին տեղեկատվության հարցման, նրանց միջոցով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները:  
Մնաց {days} օր
0 1356

Discussed 13.06.2025 - 28.06.2025

«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ և ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 167-Ն հրամանը։  
Մնաց {days} օր
0 1298

Discussed 12.06.2025 - 27.06.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է. ապահովել մրցակցային, արժանիքահեն և ապաքաղաքական ընթացակարգով ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի կազմի ձևավորումը, ինչը կնպաստի հիմնարար գործառույթների և ողջ դատական համակարգի անկախությանը, երաշխավորել դատական համակարգի քաղաքական չեզոքությունը, անաչառությունն ու անկախությունը, դատական պաշտոններում նշանակվող անձանց և դրա առանձին ինստիտուտների նկատմամբ բարձրացնել հանրային վստահության աստիճանը, դատական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրության և նշանակման գործընթացում նվազեցնել քաղաքական ազդեցության և հայեցողության ռիսկերը, ապահովել ԲԴԽ ոչ դատավոր անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը, նպաստել դատական համակարգում մասնագիտական և բարեվարքության կանոններին համապատասխանող վարքագծի ձևավորմանը, նվազագույնի հասցնել իշխանության տարբերի ճյուղերի միջև շահերի բախման հնարավորությունը, ապահովել դատական համակարգի գործունեության հաշվետվողականությունն ու դրա կազմավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, անձանց համար ապահովել դատական պաշտոններ զբաղեցնելու մրցակցային հավասար հնարավորություններ, առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մարմինների կողմից առաջարկվող մոտեցումներին, երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքի կիրառումը՝ նպաստելով պետական ինստիտուտների կայունությանը և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Մնաց {days} օր
0 1664

Discussed 11.06.2025 - 26.06.2025

««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ   Նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինների կողմից վարչական բողոքը քննարկելու մեթոդական ցուցումները:
Մնաց {days} օր
0 1721
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: