Discussed 18.04.2023 - 03.05.2023 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը: 6 4 10 3883
Discussed 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարանին ենթակա վճարման կարգադրութուն արձակելու վերաբերյալ գործերը և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր վերապահել նոտարների ենթակայությանը: Նախագծի ընդունման պարագայում կապահովվի նշված գործերի առավել կարճ ժամկետում քննությունն ու կնվազեցվի դատարանների ծանրաբեռնվածությունը: 5 2 0 3242
Discussed 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման, ինչպես նաև վարչական դատարանի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից: 4 1 8 2716
Discussed 12.04.2023 - 27.04.2023 «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ: 6 2 0 2792
Discussed 11.04.2023 - 26.04.2023 ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի համար կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարի վարձատրության դրույքաչափը յուրաքանչյուր մեկ ժամի համար Նախագծով սահմանվում է 10.000 ՀՀ դրամ: Նախագծով սահմանվում են նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը՝ հաշտարարության յուրաքանչյուր մեկ ժամի համար 10.000 ՀՀ դրամ չափով: Ըստ Նախագծի՝ պետական բյուջեից փոխհատուցումը ստանալու համար հայցվորը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: 6 1 1 2954
Under development Discussed 11.04.2023 - 26.04.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: 0 2 0 1910
Located in RA Government Discussed 11.04.2023 - 26.04.2023 «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի` 1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)), 2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի, 3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ): 1 14 2 2041
Discussed 04.04.2023 - 20.04.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալներին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալին, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին հավելումներ տրամադրելու հնարավորություն նախատեսող օրենսդրական դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման կարգավորումները այսուհետ նախատեսված են լինելու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: 3 5 0 2675
Discussed 03.04.2023 - 18.04.2023 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծի նպատակն է ապահովել դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը: 22 10 0 3361