«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի
9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» 04.03.2026թ. ՀO-71-Ն oրենքով (այսուհետ՝ Օրենք) մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերի փոփոխման կապակցությամբ ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ (այսուհետ՝ ատեստավորման կարգ) համապատասխան հարաբերություններն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .03.2026թ. N –Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքով կատարված փոփոխությունների համաձայն՝ պարտադիր ատեստավորման ենթակա են պահեստազորից պայմանագրային ծառայության ընդունված զինծառայողները, սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմերի զինծառայողները, մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողներ: Միաժամանակ սահմանվել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված («Պաշտպան հայրենյաց» ծրագիր) զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած և օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ատեստավորման կարգում ամրագրել պարտադիր ատեստավորման դեպքերը և հստակեցնել դրա անցկացման հետ կապված ընթացակարգերը:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն փոփոխվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքեր և հստակեցվում են այդ դեպքերով ատեստավորման անցկացման ընթացակարգերը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
-
Duration
31.03.2026 15.04.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 112
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.