Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված՝ դաշտային պայմաններում կամ տեղափոխման բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման համար իրավական կարգավորումներ սահմանելու և մինչև 2018թ. հունիսի 23-ը գործող Կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն, ինչպես նաև Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և 2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշումներով չկարգավորված որոշ խնդիրների իրավական լուծումներ տալու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 

          Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 613-Ն որոշմամբ (1-ին կետի 41-րդ ենթակետ) ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշումը և 2018թ. հունիսի 23-ից դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման չափեր ու վճարման կարգ գոյություն չունի:  

Մյուս կողմից, մինչև 2018թ. հունիսի 23-ը գործող Կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն, Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և   2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշումներում առկա էին որոշ խնդիրներ, որոնց ևս նախագծով լուծումներ են առաջարկվում (համապատասխան նախագիծ շահագրգիռ մարմիններ կարծիքի է ներկայացվել 2018 փետրվարի 02-ին N ԱԱ/ԺՍ-2-3/1228-18 և 2018թ. մարտի 6-ի N ԱԱ/ԺՍ-2-3/2366-18   գրություններով): Մասնավորապես առաջարկվում է կարգավորումներ նախատեսել՝

1) ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնող աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափերի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) դաշտային պայմաններում և տեղափոխման աշխատանքների կատարման դեպքում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարը հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող ծախս համարելու վերաբերյալ.

3) գործուղման օրապահիկի վճարում, իսկ տեղափոխման աշխատանքների դեպքում՝ աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցում այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղման կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս  մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում:

3. Կարգավորման նպատակը և բնույթը 

Նախագծով առաջարկվում է Կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման կարգավորումները սահմանել Կառավարության 2017թ. հունիսի 8-ի N 711-Ն որոշմամբ՝ հաշվի առնելով որ այդ որոշմամբ սահմանված են հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը:

Միաժամանակ առաջարկվում է ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնող աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման համար հիմք ընդունել ՀՀ Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափերը:

Գործուղման ժամանակ, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում առաջարկվում է աշխատողին օրապահիկը (լրացուցիչ ծախսերի հատուցումը) վճարելիս հիմք ընդունել այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափը, որն ավելի բարձր է:

ՀՀ տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) դաշտային պայմաններում և տեղափոխման աշխատանքների կատարման դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվող՝ աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի չափը նախատեսվում է ՀՀ Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի չափով:

4. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել՝

  • դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն և առավելագույն չափերը, ինչպես նաև համապատասխան կարգավորումներ նախատեսել դրանց վճարման վերաբերյալ,
  • գործուղման ժամանակ մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում աշխատողին օրապահիկը (լրացուցիչ ծախսերի հատուցումը) վճարելու չափը:

 

 

  • Discussed

    06.07.2018 - 23.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13764

Print

Suggestions

Ջի Էյջ ՍՊԸ

12.07.2018

Հաշվի առնելով, որ Աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները մինչև 23.06.2018թ. կարգավորվում էր Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշմամբ, որով կարգավորված չէր ՀՀ տարածքից դուրս տեղափոխման բնույթի աշխատանքների հատուցման չափերը: Աշխատակիցներին այս տիպի աշխատանքների համար, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման /գրություն ԱԳ/ԺՍ-2-3/12877-17, առ 08.12.2017թ./ հատուցվում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավական նորմերի անալոգիայի կիրառման սկզբունքով՝ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով: Կառավարության 03.05.2007թ. թիվ 542-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 23.06.2018թ. համաձայն` 01.06.2018թ. թիվ 613-Ն որոշմամբ: Այստեղից հետևում է, որ 23.06.2018թ. հետո, աշխատողին հատուցման չափ սահմանված չէ: Գործատուն մինչև այս նախագիծը հատուցել է ավելի մեծ գումարներ, իսկ համախառն եկամտից նվազեցման հնարավորություն տրված էր 12000 ՀՀ դրամի չափով, համաձայն 08.06.2017թ. թիվ 711-Ն որոշման: Առաջարկում եմ, նախագծում սահմանել անցումային դրույթներ կապված մինչև նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների մասով: §Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հարկ վճարողը կարող է համախառն եկամտից նվազեցնել աշխատակիցներին վճարված հատուցման գումարների չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված չափը:

See more