Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ        

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____»  2026 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման.

1) N1 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «լիազոր մարմին ներկայացրած» բառերը փոխարինել «լիազոր մարմնի քննարկմանը բացառապես էլեկտրոնային տարբերակով ներկայացված» բառերով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ջրօգտագործման թույլտվության հայտը (այսուհետ՝ հայտ) և ցանկով պահանջվող տեղեկատվության (փաստաթղթերի) ամբողջական փաթեթը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ հարթակ)  միջոցով, որում դիմողի նույնականացումից հետո տարբեր առցանց շտեմարաններից անհրաժեշտ տվյալներն ինքնաշխատ գեներացվում են։»,

գ. 21-րդ կետը «հորատման» բառից հետո լրացնել «կամ մաքրման» բառերով։

2)  N2 հավելվածի 1-ին կետը «էլեկտրոնային եղանակով» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերը։

3) N3 հավելվածի՝

ա. 1-ին կետը «իրավական ուժ ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետը «իրավական ուժ ստանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,

գ լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը վաճառելու կամ այլ կերպ երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման իրավունքի փոխանցման պայմանագիրը։»,

դ. 4-րդ կետում «կամ 2-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ կամ 3.1-ին» բառերով,

ե. 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

     4) N4 հավելվածի՝

ա. 5-րդ կետը «ջրօգտագործողին և» բառերից հետո լրացնել «հարթակի միջոցով» բառերով,

բ. 6-րդ և 7-րդ կետերը «33.1-ին հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին կետի» բառերով։

5) N5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1 Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ լիազոր մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է՝ ջրային պետական կադաստրում գրանցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Կասեցումն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։»։

6) N8 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթի տիտղոսաթերթից  հանել

« ___________________________________

  (ստորագրությունը, անունը, ազգանունը)  » բառերը։

                                              

      7) Ջրօգտագործման թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի՝

ա. «ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

գ) 10-րդ կետը հանել։

բ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։

գ. «ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

գ) 9-րդ կետում «պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «պայմանագիրը» բառով։

դ. «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։

ե. «ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։

զ. «ԱՅԼ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի «Ջրօգտագործում ստորերկրյա ջրային ռեսուրսներից» և «Ջրօգտագործում մակերևութային ջրային ռեսուրսներից» սյունակների՝

ա) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

բ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով,

գ) 9-րդ կետում «պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «պայմանագիրը» բառով։

է. «ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՀՈՐԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ»-ի`

ա) վերնագիրը «ՀՈՐԱՏՄԱՆ» բառից հետո լրացնել «ԿԱՄ ՄԱՔՐՄԱՆ» բառերով,

բ) 1-ին կետում «անձնագրի պատճենը» բառերը փոխարինել «անձնագիրը» բառով, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «վկայականը» բառով,

գ) 2-րդ և 3-րդ կետերում «փաստաթղթի պատճենը» բառերը փոխարինել «փաստաթուղթը» բառով։

       դ) 6-րդ կետը «ներկայացնելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(միայն հորատման դեպքում)» բառերով,

ե) 7-րդ կետը «որոշման համաձայն» բառերից հետո լրացնել «(միայն հորատման դեպքում)» բառերով։

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    26.03.2026 - 14.04.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources, Economy, Transport, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 678

Print

Suggestions

Գևորգ Ենգիբարյան

26.03.2026

Նախ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ կան անհասկանալի և իրար հակասող վիճելի դրույթներ։ Վերաձևակերպման պահանջ հասկացությունը որն է և երբ է առաջանում՞՞՞ Որովհետև եթե 12. Վերաձևակերպման պահանջի ի հայտ գալու դեպքում համապատասխան փաստաթղթերը 15 աշխատանքային օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի վերաձևակերպվում և գործող ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվում է ուժը կորցրած։ Ինչպես կարող է գործող ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվի ուժը կորցրած եթե վերաձևակերպման համար կարող է դիմել միայն Ջրօգտագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը։ Այսինքն եթե դիմումա կարա կորցնի գործող Ջրօգտագործման թույլտվությունը՞։ ԵՎ չեք նշել երբ կարող է ի հայտ գալ վերաձևակերպման պահանջ։ Չնայաշ որ վերևում նշել եք որ վերաձևակերպման համար կարող է դիմել միայն իրավաբանական անձը․․․․․․․․․․․․․

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: