Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգով կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը և ձևաչափերը սահմանված են ընդհանուր ձևակերպումներով, սակայն հստակ չեն կարգավորում մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող կրթական ծրագրերի երաշխավորման հետ կապված հարաբերությունները։
Մինչդեռ գործնականում նման ծրագրեր իրականացվում են նաև մինչև 6 տարեկան երեխաների համար, և դրանց չներառումը երաշխավորման գործընթացում սահմանափակում է տվյալ տարիքային խմբի երեխաների ներգրավվածությունը կրթական ծրագրերում։
Առաջարկվող փոփոխության նպատակն է հստակեցնել կարգավորման շրջանակը՝ ներառելով մինչև 6 տարեկան երեխաների համար իրականացվող արտադպրոցական, այդ թվում՝ լրացուցիչ կրթական ծրագրերը՝ ապահովելով իրավական հստակություն և կարգավորման ամբողջականություն։

  • Discussed

    26.03.2026 - 11.04.2026

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 491

Print

Suggestions

Նարինե Սերոբյան

10.04.2026

Մինչև 6 տարեկանների համար նախատեսված ծրագրերը պետք է տարբերվեն դպրոցական ծրագրերից իրենց մեթոդաբանությամբ։

​Առաջարկ. Սահմանել, որ երաշխավորվող ծրագրերը պետք է պարտադիր համապատասխանեն Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին։ Սա թույլ կտա խուսափել այնպիսի ծրագրերից, որոնք կարող են ավելորդ ակադեմիական ծանրաբեռնվածություն առաջացնել վաղ տարիքի երեխաների համար։

Տիգրան Բաբախանյան

03.04.2026

Օրինակելի կանոնադրության 2-րդ բաժնի 11-րդ կետի համաձայն՝ հաստատությունն ապահովում է դպրոցականների նախասիրությունների և ունակությունների զարգացումը։ 

Միաժամանակ, Օրինակելի կանոնադրության 13-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունը նախատեսված է դպրոցականների համար՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու և  խորացնելու նպատակով։

Համաձայն նույն կանոնադրության՝ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու իրավունք ունեն 6-18 տարեկան դպրոցականները։

Նշված նախագիծը կորցնում է իր արդիականությունը, քանի որ հիշյալ տարիքի երեխաները չեն հաճախում արտադպրոցական ուսումնական հաստատություններ։

        Հետևաբար, եկամտահարկի հետվերադարձի անհրաժեշտությունը վերանում է։

Մանուշակ Մելքումյան

26.03.2026

Փոփոխությունը հիմնավորված է, քանի որ գործող կարգավորումները լիարժեք չեն անդրադառնում տվյալ տարիքային խմբի համար իրականացվող կրթական ծրագրերին, մինչդեռ գործնականում դրանք լայնորեն կիրառվում են։ Առաջարկվող լրացումը կնպաստի իրավական հստակության ապահովմանը, կարգավորման ամբողջականությանը և մինչև 6 տարեկան երեխաների կրթական ծրագրերին հասանելիության ընդլայնմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: