Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի օգոստասի 21-ի N 1184-Ա «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 20.9 մլրդ ՀՀ դրամ, որն իրականացվելու է 3 փուլով, իսկ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում  ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և շուրջ 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են կոնստրուկցիոն լուծումներ՝ էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարկգման աշխատաքներ։

Միևնույն ժամանակ, ներդրումային ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի ծավալի նախապատրաստական աշխատանքներ և էական կապիտալ ներդրումներ։ Այդ ժամանակահատվածում Կազմակերպությունը հիմնականում կատարելու է ծրագրի մեկնարկի և հետագա զարգացման համար անհրաժեշտ ծախսեր՝ դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման։ Այս պայմաններում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով նախատեսվող տարեկան վճարի ամբողջ բեռը Կազմակերպության վրա թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ ծրագրի բնականոն մեկնարկի և արդյունավետ իրականացման վրա։ Ուստի առաջացել է գործող որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն՝ առաջին 60 ամիսների ընթացքում պետական աջակցության հատուկ մեխանիզմ նախատեսելու նպատակով։

  • Discussed

    24.03.2026 - 08.04.2026

  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth, Economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 401

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: