Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1.   Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2025 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ են մտել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը (այսուհետև՝ Օրենք) և դրան հարակից օրենքները, որոնցով Կրթության տեսչական մարմնին (այսուհետև՝ Տեսչական մարմին) վերապահվել են մի շարք նոր լիազորություններ։

Հաշվի առելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով գործող իրավական կարգավորումներին:

Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը լրացնել մի շարք լավարկող բնույթի կարգավորումներով:

Մասնավորապես, նախատեսվում է վերանայել ռիսկայնության հաշվարկման որոշ մեխանիզմներ, որոնք բավարար չափով չեն արտացոլում ուսումնական հաստատությունների գործունեության իրական ռիսկային պատկերը։

Միաժամանակ, Նախագծով հստակեցվում է վերահսկողության իրականացման գործիքակազմը՝ սահմանելով, որ մասնագիտական կրթության ոլորտում վերահսկողությունն իրականացվելու է ստուգման միջոցով, իսկ նախադպրոցական կրթության և հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտներում՝ ստուգման և տեսչավորման։ Բացի այդ, նախատեսվում են նաև կառուցվածքային այլ փոփոխություններ։

Այսպիսով, Նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդիականացնել և կատարելագործել Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, ապահովելով դրա համապատասխանությունը գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև բարձրացնել կրթության ոլորտում վերահսկողության արդյունավետությունը՝ նպաստելով կրթության կազմակերպման ընթացքում բացահայտված խնդիրների վերհանմանը։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և շրջանառվել է Տեսչական մարմնի ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերում համապատասխան փոփոխությունները նախատեսող Կառավարության որոշման նախագիծը:

 

2.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է կատարելագործել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունն ու կնպաստի ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։

 

3.  Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության հստակեցումն և միատեսակ կիրառումը։

 

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ:

5.     Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  • Duration

    24.03.2026 10.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 167

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: